Գլխավոր » Շոուբիզնես  » Պարզվում է՝ տաղանդավոր բալետի պարող Նարեկ Մարտիրոսյանը Ալինա Մարտիրոսյանի հարազատ եղբայրն է

Պարզվում է՝ տաղանդավոր բալետի պարող Նարեկ Մարտիրոսյանը Ալինա Մարտիրոսյանի հարազատ եղբայրն է


Հայկական բալետի պրիմա պարող Նարեկ Մարտիրոսյանը, ով աշխարհի տարբեր բեմերում փայլում է իր տաղանով, պարզվում է, դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի հարազատ եղբայրն է: Նարեկի ստեղծագործական մեկնարկը եղել է ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը, որտեղ նա մենակատար էր:

Հետո Նարեկը տեղափոխվեց Իսրայել ու աշխատեց տեղի բալետի թատրոններից մեկում, իսկ ներկա պահին Նարեկ Մարտիրոսյանը մենակատար է Նյու Յորքի ամենահեղինակավոր բալետային թատրոններից մեկում, սակայն ժամանակ առ ժամանակ մենք նրան տեսնում ենք նաև Երևանում՝ ազգային ակադեմիական թատրոնի բեմին: «Դոն Քիշոտ», «Սպարտակ», «Գայանե», «Ռոմեո և Ջուլիետ» ու էլի շատ բեմադրություններ. այս բոլոր բալետային ներկայացումներում Նարեկը փայլել է Սպենդիարյանի անվան ակադեմիական թատրոնի բեմում: 

 

Ուրախալին այն է, որ թեև Նարեկը դեռևս երեխաներ չունի, բայց իր արվեստը փոխանցում է զարմիկին՝ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի որդի Էմանուելին, ով արդեն տևական ժամանակ է՝ Նյու Յորքում ապրում ու ստեղծագործում է քեռու մոտ:

Պարզվում է՝ այս ընտանիքում դասական պարերի հանդեպ սերն ու տաղանդը գենետիկորեն է փոխանցվում: Ու եթե Ալինան էլ ժամանակին համառություն ու կամք ցուցաբերեր, ապա նա ևս այսօր կփայլեր բալետի բեմերում: Սակայն Ալինան, թեև երկար տարիներ հաճախել է դասական պարերի, վերջում նախընտրել է դերասանուհու մասնագիտությունը: 

 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը