Գլխավոր » Բուհ  » Ուսանողները հաղթեցին․ ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդներում ուսանողների ընդգրկվածությունը դարձավ 20 տոկոս

Ուսանողները հաղթեցին․ ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդներում ուսանողների ընդգրկվածությունը դարձավ 20 տոկոս


Կարեն Ավագյանը գրում է՝

ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդներում ուսանողների ընդգրկվածությունը 20 տոկոս դարձնելու հետ կապված առաջարկս , կառավարության կողմից արժանացել է հավանության և հաստատվել այսօրվա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում::

Այսօրվա քննարկման կարևորագույն կետերից էր նաև.
1.Ամբիոնի վարիչի աշխատանքը համարվում է հիմնական աշխատանք եւ այդ պաշտոնում ընտրված անձը չի կարող զբաղեցնել այլ ղեկավար պաշտոն :
2.Կառավարման խորհուրդի անդամների թիվը սահմանվում է նվազագույնը 10, առավելագույնը՝ 20:
Հ.Գ. Ոչ պետական ԲՈՒՀ-երի կառավարման համակարգի հետ կապված խնդիրները դեռ քննարկվում են:

 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը