Գլխավոր » Նորություններ  » Ողբերգական վրաերթ Երևանում․ խմած վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհը մաքրող տղամարդուն

Ողբերգական վրաերթ Երևանում․ խմած վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհը մաքրող տղամարդուն


shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ մայիսի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան քաղաքի Խաղաղ Դոնի բնակիչ՝ 33-ամյա Մեսրոպ Գևորգյանը Ավան վարչական շրջանի Վախթանգովի և Սաֆարյան փողոցների խաչմերուկում իր վարած Opel մակնիշի 35 QV 081 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 66-ամյա Խաչալ Շավեշյանին։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։

 

Մ. Գևորգյանը ձերբակալվել է։ Նա նախկինում 6 անգամ եղել է դատապարտված։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վրաերթի ենթարկվածն աշխատում էր «Սանիթեք» ընկերությունում և իր գործընկերուհու հետ ճանապարհը մաքրելիս են եղել և գործընկերուհին հրաշքով է փրկվել, եթե ուշադիր չլիներ, նա էլ էր վրաերթի ենթարկվելու։


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը