Գլխավոր » Նորություններ  » Ո՞վ է Արցախում զոհված զինծառայողը, ի՞նչ են պատմում նրա մասին (Լուսանկարներ)

Ո՞վ է Արցախում զոհված զինծառայողը, ի՞նչ են պատմում նրա մասին (Լուսանկարներ)


Փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:

 

 19-ամյա Հայկ Քալանթարյանը Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ էր: Նա սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր. ծառայության էր մեկնել մեկ տարի առաջ: Հայկը ընտանիքի ավագ որդին էր, ունի քույր եւ եղբայր:

NEWS.am-ը գրում է․ «Շատ լավ երեխա էր, փոքրուց միշտ ծնողներին օգնել է ընտանիքը պահելու հարցում: Գյուղի օրինակելի ընտանիքներից մեկն է, բոլորն անհամբեր սպասում էին Հայկի վերադարձին»,- պատմեց Նավուրի բնակիչներից Արմինեն:

Հայկը հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել, տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ ժամը 19:10-ին մահացել է:


 


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը