Գլխավոր » Շոուբիզնես  » Ո՞ւմ է իրականում պատկանում «Ես առանց քեզ երգը» . Նա նաև «Ձյուն» երգի հեղինակն է (տեսանյութ)

Ո՞ւմ է իրականում պատկանում «Ես առանց քեզ երգը» . Նա նաև «Ձյուն» երգի հեղինակն է (տեսանյութ)


Երեկ Հարութ Փամբուկչյանը ներկայացրեց իր նոր տեսահոլովակը "Ես առանց քեզ" երգի հիման վրա: Տեսահոլովակը երգիչը նվիրել է իր կնոջը: Իսկ ո՞վ է իրականում այս երգի հեղինակը ու ինչ պատմություն ունի այս երգը:

Boomnews.am-ի տեղեկություններով երգը իրականում պատկանում է կապանցի երգիչ Գագիկ Գրիգորյանին, ով դեռ 2011 թվաականին տեսահոլովակ է նկարահանել այս երգի հիման վրա:

Ըստ մեր տեղեկությունների` Գագիկ Գրիգորյանը մեղադրում էր Հարութ Փամբուկչյանին "Ձյունը" երգի հեղինակային իրավունքները անօրեն վերցնելու ու սեփականը դարձնելու համար: Մեղադրանքներին այդպես է Փամբուկչյանը չարձագանքեց, բայց այսօր նա արդեն կատարում է Գրիգորյանը երկրորդ երգը` այս անգամ հղում անելով հեղինակին: Առաջարկում եմ դիտել, թե ինչ տեսահոլովակ ուներ 2011 թվականին այս երգը: Քննադատների համար հիշեցնում ենք, որ տեսահոլովակը նկարահանվել է 2011 թվականին Կապանում:

Նաև առաջարկում ենք լսել "Ձյուն" երգը, որը, ըստ Գագիկ Գրիգորյանի Փամբուկչյանը իրենից է գողացել:

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը