Գլխավոր » Շոուբիզնես  » «Նռան հատիկի» գլխավոր հերոսուհին չի գիտակցում, որ իրենց կերտած կերպարներն ու դերասանական խաղը հեռուստադիտողին դուր չեն գալիս

«Նռան հատիկի» գլխավոր հերոսուհին չի գիտակցում, որ իրենց կերտած կերպարներն ու դերասանական խաղը հեռուստադիտողին դուր չեն գալիս


«Նռան հատիկ» սերիալի գլխավոր հերոսուհի, երգչուհի Ռոզա Ֆիլբերգը հպարտորեն տարածել է այս լուսանկարը ու խոսել սիրո մասին` չմոռանալով անդրադառնալ իրենց կողմից կերտած կերպարների սիրո պատմությանը ու արարքներին: 

 

Դերասանուհին լավ չի տիրապետում իրողությանը ու չի հասկանում, որ իրենց դերասանական խաղը գրեթե ոչ մեկին դուր չի գալիս, իսկ իրենց կերտած կերպարների «սիրային պատմությունը» ոչ մի հույզեր ու զգացողություններ չի առաջացնում հեռուստադիտողների մոտ:

 

Շուտով՝ «Նռան հատիկ» սերիալի դերասաններ Ռոզա Ֆիլբերգը և Մովսես Երեմյանը կներկայանան դուետով: Երգի գաղափարի և խոսքերի հեղինակը պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն է, կոմպոզիտորը՝ Արման Պարսամյանը:&
2018-06-08 19:57:12


Անխոս, Ռոզան լավ երգչուհի է ու շատ սիրված երգեր ունի, բայց նա այդպես է չկարողացավ սիրվել որպես դերասանուհի ու չընկալվեց հանրության կողմից: Իսկ այսօր նրա կողմից նման քայլը ու խորհուրդները, որպես մտքի գլխավոր «մեխ» դարձնել իրենց և իրենց կողմից կերտած կերպարները ամենաքիչը աբսուրդ է:

Ռոզա ջան եղիր ավելի իրատեսական ու այս ամենի փոխարեն կարող էիր «սիրո» մասին քո երգերից  որևէ մեկը հրապարակել ու այդ ժամանակ կարող էիր մեծ հպարտությամբ խոսել սիրո մասին:

Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)
 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը