Գլխավոր » Բուհ  » Նոր սկանդալ ԵՊԲՀ-ում. Աշխատանքից ազատվել են դասախոսներ և ամբիոնի վարիչներ... մեղավորը օրդինատորներն են

Նոր սկանդալ ԵՊԲՀ-ում. Աշխատանքից ազատվել են դասախոսներ և ամբիոնի վարիչներ... մեղավորը օրդինատորներն են


Վերջերս շատ են լուսաբանվում ու քննարկվում ԵՊԲՀ-ում տեղի ունեցող քաոսային իրավիճակների մասին տեղեկատվությունները: Ամենաթարմ տեղեկատվությունը այն էր, որ ռեկտորը շուտով հրաժարական կտա, քանի որ դասախոսական անձակազմին դուր չի գալիս ռեկտորի` միայն սեփական անձով ամեն ինչ պայմանավորելու մոլուցքը, ավելին` արդեն կար տեղեկատվություն, թե ով է լինելու ռոկտորի հավանական թեկնածում:

 

Boomnews.am-ի տեղեկություններով արդեն նոր սկանդալ է հասունանում ԵՊԲՀ-ում: Ըստ մեր տեղեկությունների` երկու օրդինատոր ժամը 18։00-ից հետո 1-ին համալսարանական հիվանդանոց են հրավիրում հիվանդի` բոտեքս անելու նպատակով: Խնդիրը այն է, որ օրդինատորը նախ և առաջ իրավունք չունի առանց ղեկավարի հսկողության գործ անելու, երկրորդն էլ, որ նման բարդության աշխատանք հիմնականում օրդինատորները չեն անում:

Ըստ նախնական տեղեկությունների, կինը բոտեքսից հետո համացանցում հպարտանում  ու լուսանկարներ է հրապարակում՝ նշելով հեղինակներին, որից հետո գործը հասնում է «Դիվան բաշուն»:

Այս պատմությունը «ջրի երես» դուս գալուց հետո մեծ ստուգումներ է նշանակվում ու անհիմն (որոշ դեպքերում) աշխատանքից ազատվում են և դասախոսներ և ամբիոնի վարիչներ:

Դեպքի քննությունը դեռ շարունակվում է։ Boomnews.am-ը կտեղեկացնի դեպքի հետագա ընթացքի մասին։ 


 


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը