Գլխավոր » Նորություններ  » Մորը սպանած 49-ամյա կինը հոգեբուժարանում ինքնասպան է եղել

Մորը սպանած 49-ամյա կինը հոգեբուժարանում ինքնասպան է եղել


Փետրվարի 13-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում, փոխանցում է Shamshyan.com-ը:

Ժամը 02։40-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից» (Նուբարաշենի հոգեբուժարան), որ 7-րդ հատուկ հսկողության բաժանմունքում հիվանդը կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոգեբուժական հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Նա ինքնասպանություն է գործել հիվանդասենյակում, ջեռուցման համակարգի խողովակից գլխաշորով կախվելու միջոցով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Հարությունյանը 2016 թվականին Արագած գյուղում սպանել էր իր մորը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը