Գլխավոր » Ժամանց  » Մոր վերջին խնդրանքը մահից առաջ ապշեցրեց նրա որդուն. տխուր է, բայց շատերին նույնն է սպասվում…

Մոր վերջին խնդրանքը մահից առաջ ապշեցրեց նրա որդուն. տխուր է, բայց շատերին նույնն է սպասվում…


Մեր ծնողները լավագույն վերաբերմունքի են արժանի: Թող ինչ-որ մեկն ասի՝ ինչ էին արել որ: Ունեցել էին, կերակրել, մեծացրել: «Դա նրանց պարտքն է, և ընդհանրապես, ես չէի խնդրել ինձ ունենալ: Ինձ ընտրություն չէին տվել»,- կարծում են այդպիսի մարդիկ: Չի կարելի պարզապես մոռանալ նրան, ով տանջվելով քեզ լույս աշխարհ բերեց, հրաժարվեց իր կարիքներից, քայլել, խոսել սովորեցրեց:

Երբ ծնողերին ծերանոց են տանում, դա անձին պատմություն է: Այո, որոշակի տարիքում նրանց մասին հոգ տանելը դժվարանում է, հաճախ բնավորությունը վատանում է. ծերունական թուլություններ են առաջանում: Եվ այդ պահին նրանց ինչպես երբեք պետք է ձեր ձեռքը, ձեր աջակցությունը, ձեր բարի խոսքը…

 

EnterTrain-ը ներկայացնում է պատմություն, որը մի ընտանիքի մասին է՝ բաղկացած հորից, մորից և որդուց: Երբ հայրը մահացավ, տղան մորը ծերանոց տարավ:

Ավելի ուշ նա խոստովանեց, որ պարզապես իր համբերությունը և սերը չբավարարեցին: Մորը հազվադեպ էր այցելում: Եվ ահա մի անգամ նրան զանգահարեցին այդ ծերանոցից:

Ասացին, որ մայրը մահանում է: Որդին անմիջապես նետվեց այնտեղ: Երբ խոնարհվեց մոր անկողնու մոտ և հարցրեց՝ ինչ անի նրա համար, հիվանդությունից թուլացած մայրը խնդրեց.

– Կարո՞ղ ես այստեղ օդափոխիչ դնել: Եվ սառնարան գնել, որպեսզի սնունդը չկորի: Ես վերջին տարիներին այնքան հաճախ էի քաղցած գնում քնելու:

Տղամարդու աչքերին արցունքներ հայտնվեցին: Նա շփոթված հարցրեց.

– Մայրի՛կ, ինչո՞ւ երբեք այդ մասին չէիր ասում: Ես ամեն ինչ կբերեի:

 

Ծեր կինը սառը կնճոտ ձեռքվ շոյեց որդու սափրած այտը և շշնջաց.

– Որդի՛ս, քաղցին և շոգին ես ընտելացա: Դա սարսափելի չէ: Ես վախենում եմ, որ դու չես կարողանա ընտելանալ դրանց, եթե քո երեխաները քեզ բերեն այստեղ կամ սրա նման տեղ:

5 րոպե անց որդին գրկել էր անշունչ մարմինը: Մայրը նրա ձեռքերի մեջ մահացավ:

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը