Գլխավոր » Ժամանց  » Մի սիրո պատմություն. Ինչպես Yandex Taxi-ն «ֆռցրեց հայերին» և հետո «դավաճանեց» /լուսանկար/

Մի սիրո պատմություն. Ինչպես Yandex Taxi-ն «ֆռցրեց հայերին» և հետո «դավաճանեց» /լուսանկար/


Boomnews.am-ը ձեզ է ներկայացնում փոքրիկ «սիրո պատմություն», որը կարճ «կյանք» ունեցավ ու այժմ զույգերից մեկի «սիրտը կոտրված է»։

Հայաստանաբնակ հայերը սիրահարվում են մի հրաշք էակին, ով խոստանում է նրանց բոլորին մինիմալը 200 դրամից սկսած տեղափոխի երկրի մի ծայրից մյուս ծայրը, մի տնից մյուս տւինը, ինչպես նաև իր խոստումների ցուցակում կար մի գեղեցիկ կետ՝ կարող ես երկու կիլոմետր գնալ, վճարել երկու հարյուր դրամ և իջնել։ 
Սոցիալական ծանր պայմաններում ապրող, բայց շքեղություն սիրող հայերի համար այս առաջարկը ավելի քան գրավիչ էր ու շատ արագ բոլորը արձագանքեցին այդ առաջարկին։ 

   


Այս ամենը վերոնշյալ սիրո պատմության ամենաերջանիկ ու ուրախ ժամանակահատվածն էր։ Անցան ամիսներ, հայերը ու Yandex Taxi-ն ապրում էին հաշտ և համերաշխ... ուրախ և երջանիկ... Նա նրան տեղափոխում էր 200 դրամով, իսկ մյուսը՝ անհամբեր ու մեծ ուրախությամբ պատմում էր իր ընկեր հարազատներին իր նոր սիրո մասին։ 

Օրերից մեկ օր եկավ այս պատմության ամենատխուր պահը. Yandex Taxi-ն սկսեց շահագործալ այն մեծ սերը, որ նրան տրված էր։ Սկզբից նա փոքր փոքր բարձրացրեց մինիմալի գործակիցները, այնուհետ սկսեց շատ հստակ քայլերով ուշացնել մեքենաները, այնուհետ որոշեց սահմանել գործակիցներ /հիմնականում առանց հիմնավորումների/, իսկ վերջերս սիրահար հայերը գրեթե լյուքս դասի մեքենաների «երես չեն տեսնում»։ 

 

 

Այս նորարությունները, իհարկե, չէին կարող փոքր ինչ ճաքեր չառաջացնել կույր սիրով տառապող հայերի սրտում և սկիզբ դրվեց իրենց բաժանությանը։
Երբ սիրող հայը ցանկացավ գիշերը 1։00-ից հետո իր սիրելիին պատվիրել և հասկացավ, որ այդ հրաշք ծառայությունը այժմ առաջին երկու կիլոմետրի համար 300 դրամ  պետք է վճարի, հայը, արցունքները աչքերին, փակեց ծրագիրը և տխուր տրտուն դիմեց իր նախկին սիրուն՝ փողոցից տաքսի կանգնացնելուն։ 



Ահա այսպիսի տխուր սիրո պատմություն, որի  վերջնական բաժանումը արդեն սարերի ետևում չէ։ Հուսանք հային տխրեցնողը շատը արագ հետաքրքիր նորամուծություններ կմտցնի նրանց հարաբերությունների մեջ, այլապես ջարդված սիրտը այլևս չի կարող վերկանգնել։  


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X