Գլխավոր » Նորություններ  » Մեր դպրոցներում եվրոպական դասագրքերն ադապտացնելու խնդիր կա. Լևոն Մկրտչյան

Մեր դպրոցներում եվրոպական դասագրքերն ադապտացնելու խնդիր կա. Լևոն Մկրտչյան


Դպրոցներում ճիշտ դասագրքեր գրելու խնդիր կա, խորհրդարանում նման մտահոգություն հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը:

Վերջինս հետաքրքրվեց ԿԳ նախարարից, թե ի՞նչ տրամաբանությամբ պետք է ընտրվեն դասագիրք գրողները, որպեսզի դրանք արդյունավետ և որակյալ լինեն:

Ի պատասխան նախարարն ասաց, որ դասագրքերի որակի բարելավման համար իրենք նախատեսում են հայկական բուհերում ունենալ նման ծրագիր, որը կպաստրաստի դասագիրք գրողներ:

«Այս խնդիրը երկու եղանակով կարող է լուծվել: Հիմա դասագիրք գրելու համար ուզում ենք մասնագետներ ունենալ, այսինքն՝ համլսարանում դնենք մասթեր ծրագիր՝ ինչպես գրել դասագիրք, երկրորդ՝ եվրոպական դասագրքերը ադապտացնենք և փորձենք ներմուծել այստեղ», - ասաց նախարարը:

Վերջինս ընդգծեց, որ «Արարատյան բակալավրիատի» ծրագրով նման գրքեր կան, բայց դրանք տեղայնացնելու խնդիր կա, ինչպես նաև անհրաժեշտ է վերապատրաստել ուսուցիչներին, որպեսզի նրանք կարողանան դասավանդել դրանցով:

ՀՀ ԱԺ գիտութան, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը չհամաձայնեց այս մտքի հետ՝ պնդելով, որ ավելի նախընտրելի է սովետական դասագրքերն ուսումնասիրել, իսկ նախարարն էլ հակադարձեց. «Այդ գրքերը Ռուսաստանում էլ են կորել: Դրանք 30 տարի առաջվա գրքեր են, պետք է տեղայնացնել»:

Կարեն Ավագյանը նաև առաջարկեց բյուջեից միջոցներ տրամադրել և պայքարել մասնավոր ՍՊԸ-ների կողմից բացվող բուհերի դեմ, որպեսզի վերջերս արձանագրված դեպքը՝ Հայաստանում բժշկական կրթություն ստացած և երկրում աշխատող ատամնաբույժների դեմ Իսրայելի բողոքը, չկրկնվի:

Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ անհարժեշտ է խիստ վերաբերել նման ՍՊԸ-ներին տրվող լիցենզիաներին՝ ընդգծելով, որ այդ մասին ներկայում քրեական գործեր կան ու դրանց հիման վրա քայլեր կձեռնարկվեն:

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը