Գլխավոր » Նորություններ  » Մենք ցանկանում ենք խաղաղություն, բայց խաղաղության համար Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման ամբողջական իրավունքը. ՀՀԿ խոսնակ

Մենք ցանկանում ենք խաղաղություն, բայց խաղաղության համար Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման ամբողջական իրավունքը. ՀՀԿ խոսնակ


Սանկտ-Պետերբուրգում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայկական կողմը նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Մենք ցանկանում ենք խաղաղություն, մենք բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցներ ենք, բայց խաղաղության քայլ կատարելու համար կա մեկ պայման՝ Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման ամբողջական իրավունքը», - նշեց նա։

ԱԺ փոխնախագահի խոսով՝ հայկական կողմը վեհաժողովի նիստում բարձրացրել է ևս մեկ հարց, որ ՀԱՊԿ անդամ պետությունների պատգամավորները խորհրդարանական տարբեր վեհաժողովներում ունենում են դրսևորումներ, որոնք չեն բխում ՀԱՊԿ-ի պաշտոնական շահերից։

«Իմ ելույթն ըմբռնում գտավ, և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն ասաց, որ պետք է ձեռնարկել քայլեր, որպեսզի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների կարծիքները չհակասեն ՀԱՊԿ անդամ երկների շահերին», - նշեց Էդուարդ Շարմազանովը։

 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X