Գլխավոր » Շոուբիզնես  » Մենչը հուզիչ երգ է նվիրել հոր հիշատակին

Մենչը հուզիչ երգ է նվիրել հոր հիշատակին


Tert.am Life–ը գրում է՝

Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը, երգ է նվիրել իր հայրիկի հիշատակին։ Tert.am Life–ի հետ զրույցում Արմենն ասաց, որ երգը գրվել է հատուկ իր հայրիկի` Աշոտ Պետրոսյանի հիշատակի համար։

 

Արմենը շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, որոնք իր կողքին են եղել և օգնել երգը վերջնական տեսքի բերել։

 

Նա,  մասնավորապես, շնորհակալություն է հայտնել դերասան Գոռ Հակոբյանին, որ երգի ստեղծման առաջին օրվանից եղել է իր կողքին, երաժշտության հեղինակ Արման Անտոնյանին, գործիքավորումն իրականացրած Հով Գրիգորյանին, տեսահոլովակը մոնտաժած Արսեն Սարիբեկյանին։

 

Երգը կատարում է Արայիկ Ավետիսյանը:

 

Դերասանի հայրը մահացել է 2016 թվականի մարտի 24-ին։ Նա առողջական խնդիրներ ուներ։

 

 

 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X