Գլխավոր » Բուհ  » Կրթության և գիտության նախարարն առաջարկում է հետաձգել ընդունելության քննությունները

Կրթության և գիտության նախարարն առաջարկում է հետաձգել ընդունելության քննությունները


ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկում է հետաձգել ընդունելության քննությունները։

«Մի կարևոր հարց. քանի որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար: Առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգելու ընդունելության քննությունները:

Կուզեմ լսել կարծիքներ մինչև կառավարության հետ համաձայնեցնելը, հիմնականում խնդիրները գրեք:

Հատկապես ուսուցիչներին կուզեմ լսել», - Facebook-յան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը