Գլխավոր » Շոուբիզնես  » Կնոջ և 3 դուստրերի հուզիչ անակնկալը Սարգիս Գրիգորյանի 38-ամյակին

Կնոջ և 3 դուստրերի հուզիչ անակնկալը Սարգիս Գրիգորյանի 38-ամյակին


Tert.amLife-ը գրում է.

Դերասան Սարգիս Գրիգորյանը երեկ տոնել է 38–ամյակը, ինչի առթիվ ամենամտերիմ մարդկանց հետ հավաքվել են Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։ Անընդհատ խնջույքների մեջ գտնվող զույգը հիմա հանգիստ շփման կարիք ունի, այդ իսկ պատճառով որոշել է ընտանեկան տոնը նշել խաղաղ միջավայրում։ Tert.am Life–ը ներկա է եղել երեկույթին և ֆիքսել հետաքրքիր պահերը։ Ի դեպ, կինն ու 3 դուստրերն անսպասելի անակնկալ էին պատրաստել հայրիկի համար։

  

Էվան, Յանան և Նարեն երգում են Սարգսի համար։ «Էվան ու Յանան մի ամիս առաջ տատիկին  ասել էին, որ պապայի ծննդին ուզում են երգել Ռոզա Ֆիլբերգի Мой отец երգը։ Շատ ուրախացա, որ իրենք են մտածել ինչ անակնկալ անել հայրիկին։ Որպեսզի ավելի հետաքրքիր լիներ առաջարկեցի ստուդիայում ձայնագրենք և փոքրիկ տեսահոլովակ հավաքենք։ Բնականաբար, իրենց քույրիկը` Նարեն էլ պետք է մասնակցեր այս ամենին։ Երգն այդքան էլ իր սրտով չէր, բայց քանի որ երեխաներն էին ընտրել, չփոխեցինք։ Կարծում եմ` յուրաքանչյուր հայրիկի համար սա ավելի հուզիչ նվեր է, քան որևէ այլ բան»,– ասաց Մանոն ու հավելեց, որ Էվան շատ լուրջ էր մոտենում այս ամենին, իսկ Յանան ու Նարեն ավելի խաղարկային էին վերաբերում «գործին», զվարճանում էին։ 

  

  

«Երեխաները շատ վատ են երգել, բայց, կարծում եմ, դա կարևոր չէ։ Հնչյունային ռեժիսորն ասում էր` սա էսպես ասեք, սակայն ես ասում էի, թող մանկական սխալներով էլ ասեն, որ ամեն ինչ բնական լինի»,– պատմեց պարուհին։

 

Սարգիսը տեսահոլովակն առաջին անգամ դիտեց հավաքույթի ժամանակ։ Դերասանն իրապես անակնկալի եկավ։ «Ես չէի սպասում։ Մտածում էի, որ ինչ–որ անակնկալ կարող են անել, սակայն այսպիսի բան չէի սպասում։ Հաճելիորեն զարմացած եմ, հուզված։ Սա իմ պատմությունն է։ Ես այսօր զգացի պապայի դերը և Աստծուց շնորհակալ եմ դրա համար»,– ասաց Սարգիսը։

 

Դերասանի փոքր աղջիկները` Էվան ու Յանան, կարելի է ասել, մեծացել են տեսախցիկների առաջ, սովոր են նկարահանումների, իսկ ահա ավագ դստեր` Նարեի համար սա նոր աշխարհ է։ Սարգսին ավելի էր հուզել Նարեի ներկայությունը տեսահոլովակում. «Իհարկե, դա ավելի մեծ անակնկալ էր։ Ես իրեն ուրիշ ձև եմ վերաբերում։ Մի քիչ ուրիշ սիրով սիրում` հաշվի առնելով շատ հանգամանքներ»։

  

 

Ի դեպ, Մանոն պատմեց, որ քիչ էր մնում ամուսինը փչացներ անակնկալը, քանի որ ձայնագրման օրը որոշել էր գնալ նույն ստուդիա, որտեղ երեխաներն էին. «Ինչ–որ ձայնագրություն ուներ, թաքնվել էինք մինչև դուրս եկավ։ Մեքենայով դուրս եկանք իր դիմաց, բաց լավ էր, չտեսավ մեզ»։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը