Գլխավոր » Նորություններ  » Խոշոր ու «աջաբսանդալային» վթար Երևանում. բախվել են չորս մարդատար և մեկ բեռնատար մեքենա

Խոշոր ու «աջաբսանդալային» վթար Երևանում. բախվել են չորս մարդատար և մեկ բեռնատար մեքենա


Ապրիլի 12-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում բախվել են BMW մակնիշի 34 ZC 584 համարանիշի, Toyota Vitz մակնիշի 78 GՏ 999 համարանիշի, Skoda մակնիշի T 495 XY 161 RUS համարանիշի, BMW X5 մակնիշի GA 900 R վրացական համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 09 ԼՍ 287 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, որը բախվել է Toyota Vitz-ին, այնուհետև մոտ 80 մետր առաջ ընթանալով՝ բախվել է ռուսական համարանիշներով Skoda-ին։ Վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5-ին, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ЗИЛ-ին։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. բոլորը եղել են սթափ։

Մանրամասն՝ սզբնաղբյուրում 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը