Գլխավոր » Նորություններ  » Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Toyota Land Cruiser-ն ու Lexus-ը. Lexus-ը մխրճվել է Nissan-ի, Nissan-ն էլ՝ Opel-ի մեջ (Լուսանկարներ)

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Toyota Land Cruiser-ն ու Lexus-ը. Lexus-ը մխրճվել է Nissan-ի, Nissan-ն էլ՝ Opel-ի մեջ (Լուսանկարներ)


Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։35-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի «Երիցյանների խաչմերուկում», բախվել են Lexus մակնիշի 77 DX 771 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 30 ՍՕ 303 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 80 QC 001 համարանիշի ավտոմեքենային։ Վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 34 ԼM 624 համարանիշի ավտոմեքենային։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության ծառայողները, սակայն վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ վնասվածքներ չեն ստացել։ 

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

 


 


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը