Գլխավոր » Ժամանց  » Խոշոր ավտովթար Երևանում. 4 անձ հոսպիտալացվել է

Խոշոր ավտովթար Երևանում. 4 անձ հոսպիտալացվել է


Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը,

ժամը 06:30-ի սահմաններում 37-ամյա Ալեքսանդր Բուլգադարանն իր վարած Porsche Cayenne ավտոմեքենայով Ազատության պողոտայից դեպի 50-ամյակ տանող հուշարձանի հարևանությամբ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի բախվել բետոնե արգելապատնեշներին և, կողաշրջվելով, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: 

Վթարի հետևանքով վարորդը և երեք ուղևորներ մարմնական վնասվածաքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են մեքենայի նույն համարանիշերի հետ համընկնող ևս երկու համարանիշ: Ընդհանուր համարանիշերի թիվը կազմում է 4-ը: 

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորների ինքնությունը։ -0-

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը