Գլխավոր » Բուհ  » ԿԳՆ-ն հորդորում է դեռահասներին չներքաշել ցույցերի մեջ

ԿԳՆ-ն հորդորում է դեռահասներին չներքաշել ցույցերի մեջ


Նկատի ունենալով, վերջին  օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից, հայտնում են ԿԳՆ-ից։

«Միաժամանակ, կոչ ենք անում ծնողներին, հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը և տարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսևորել հետևողականություն և, համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ, բացառել սովորողների անուշադրության տիրույթում հայտնվելու հնարավորությունը», - ասված է ԿԳՆ հայտարարության մեջ։

 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը