Գլխավոր » Ժամանց  » Կենդանակրպի ամենատարօրինակ նշանը․ նրան գրեթե անհնար է հասկանալ

Կենդանակրպի ամենատարօրինակ նշանը․ նրան գրեթե անհնար է հասկանալ


Առաջին հայացքից կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները թեթև բնավորություն ունեն։ Նրանք հոգատար են, առանձնանում են երևակայությամբ, այդ պատճառով էլ հաճախ են առանձնանում սեփական անուրջներում։

Նրանց հետ հետաքրքիր է, քանի խորը ներաշխարհ ունեն, որն անհնար է մինչև վերջ ճանաչել։ Խոսքը, իհարկե, Ձկների մասին։ Նրանք զգացմունքային են, խոցելի, ամեն բան սրտին մոտ են ընդունում, սուր արձագանքում ցանկացած քննադատության։ Ձկները հակված են թաքցնել իրենց զգացմունքները, դրանք ապրել միայնակ։

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են տանջվում հակասական զգացմունքների պատճառով։ Նրանք գիտակցում են՝ ոչ բոլորն են ի վիճակի իրենց ճիշտ հասկանալ, չնայած իրենք էլ չեն հասկանում՝ ինչն է պատճառը։

Ձկներն ինքնամփոփ են։ Ձկներն ուզում են, որ մարդիկ հասկանան իրենց, բայց ոչ միշտ են կարողանում բառեր գտնել՝ զգացածն արտահայտելու համար։ Նրանք շատ ժամանակ են անցկացնում սեփական մտորումներում, այդ պատճառով էլ մարդկանց դժվար է նրանց հետ լեզու գտնել։ Ձկներին ժամանակ տվեք, շրջապատեք հոգատարությամբ, ուշադրությամբ, աջակցությամբ։ Այդ դեպքում նրանք կանկեղծանան ձեզ հետ։

Հաճախ իրականությունը փոխում եք անուրջների աշխարհով։ Ձկներին իրականությունը ձանձրալի ու հոգնեցնող է թվում։ Մշտական աղմուկի, փոփոխությունների պայմաններում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց լավ չեն զգում, այդ պատճառով էլ հաճախ են հարմարավետություն և մխիթարություն գտնում իրենց մտքերում։ Ընդունեք Ձկների այս առանձնահատկությունը, և ձեզ համար հեշտ կլինի լեզու գտնել նրանց հետ։

Հեշտությամբ են վստահում։ Երիտասարդ տարիներին Ձկները պատրաստ են իրենց սիրտը հեշտությամբ նվիրել նրան, ով, իրենց կարծիքով, արժանի է դրան։ Նրանք հեշտ են սիրահարվում, զգացմունքային են։ Ձկներն անսահման վստահում են զուգընկերոջը, հանուն նրա պատրաստ են ամեն ինչի։ Սակայն այդ նվիրվածությունը հաճախ վատ հետևանքներ է ունենում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար, իսկ մեկ անգամ կոտրված սիրտն այլևս երբեք նախկինը չի լինի։

Ցանկանում են մտերմանալ մարդկանց հետ, բայց վախենում են, որ կցավեցնեն իրենց։ Ձկները բարի են, հոգատար, ուշադիր, և մարդիկ հաճախ են չարաշահում նրանց այս հատկությունները։ Ձկները ցանկանում են մտերիմ հարաբերություններ կառուցել, բայց քանի որ նախկինում նրանց շատ հաճախ են ցավեցրել, վախենում են անկեղծանալ։ Հնարավորություն տվեք Ձկներին և կտեսնեք, թե որքան խորը ու հրաշալի կարող են լինել հարաբերությունները նրա հետ։

Ձկները ժամանակի ու անձնական տարածության կարիք ունեն։ Սա չի նշանակում, թե Ձկները չեն ցանկանում ձեզ տեսնել իրենց կյանքում։ Պարզապես արտաքին աշխարհը հյուծում է նրանց։ Ներդաշնակ լինելու համար Ձկներին միայնություն է հարկավոր։ Աջակցությունն ու ուշադրությունը ևս կարևոր են կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար․նրանց շատ հեռու մի թողեք։

Անկախ են։ Ձկները չեն սիրում հույս դնել որևէ մեկի վրա, նպատակներին հասնելու համար նախընտրում են օգտագործել սեփական ռեսուրսները։ Չափազանց մեծ պահանջներն ու սպասումները վախեցնում են Ձկներին, նրանք վախենում են ազատության սահմանափակումներից։ Երբեք մի ճնշեք Ձկներին։ Համբերատար լինելու և Ձկներին ոչ մի պահանջ չներկայացնելու դեպքում նրանք կդառնան ամենահուսալի, հավատարիմ և հոգատար զուգընկերը կամ ընկերը։

Ձկներն իսկապես բարդ են։ Բայց փորձելու դեպքում կարող եք նրա հետ ընդհանուր լեզու գտնել։

Նյութի աղբյուր՝  168.am

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը