Գլխավոր » Ժամանց  » Կենդանակերպի 6 նշան, ովքեր ամբողջությամբ հասկանում են իրենց և ընդունում

Կենդանակերպի 6 նշան, ովքեր ամբողջությամբ հասկանում են իրենց և ընդունում


Ցուլ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչի համար շատ կարևոր է սիրել իրեն, ընդունել այնպիսին, ինչպիսին իրականում են։ Հասկանում են, որ սեփական դրական և բացասական կողմերն ընդունելը մեծացնում է հնարավորությունները։ Առանց այդ հատկությունների՝ Ցուլերը չէին կարող այդքան համառ, մոտիվացված, հաջողակ լինել։ Նրանք լավ գիտեն, որ ոչ ոք իդեալական չէ, իսկ ցանկացած ոչ իդեալական բան իր գրավչությունն ու գեղեցկությունն ունի։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն հպարտանում իրենց ուժերով և ձգտում են աշխատել թերությունների վրա։

Երկվորյակներ։ Չնայած Երկվորյակները երկու հակադիր անձանց համադրություն են, կարողանում են ընդունել իրենց բոլոր լավ և վատ կողմերը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գիտեն, որ, եթե անհաջողություններին և սահմանափակումներին թույլ տան վախեցնել իրենց, բաց կթողնեն հնարավորություններն ու հաջողությունը։ Նրանք հստակ գիտակցում են, որ շատ դրական հատկություններ ունեն՝ ինտելեկտ, շփվելու կարողություն, հումորի զգացում, սեր կյանքի հանդեպ, որոնք իրենց յուրահատուկ և հիասքանչ են դարձնում, իսկ ինքդ քեզ ընդունելը թույլ է տալիս ներել թերությունները։

Առյուծ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենք իրենց հետ հանգիստ և հարմարավետ են զգում։ Որպես կանոն՝ իրենց շրջապատում են մարդկանցով, ովքեր նույն կերպ են մտածում։ Առյուծները սովորում են սիրել իրենց բարեսիրտ արարքների միջոցով։ Նրանք գիտեն, որ ամբողջությամբ որևէ մեկին նվիրվելը հպարտության և սեփական արժեքը գնահատելու զգացում է հաղորդում։

Կարիճ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ազնիվ են իրենց հետ։ Նրանք հստակ գիտակցում են իրենց ուժեղ և թույլ կողմերը, տաղանդներն ու կարողությունները։ Բոլոր Կարիճներն առանձնանում են էնտուզիազմով, կազմակերպվածությամբ, նպատակասլացությամբ, ամբիցիաներով։ Ուզածին հասնելու համար ցանկանում են հենվել բացառապես իրենց բնավորության ուժեղ կողմերի վրա։ Կարիճներն ընկալունակ են, չեն սիրում, երբ իրենց խուսախաբ են անում մարդիկ, ում իրենց աջակիցն են համարում։

Այծեղջյուր։ Այծեղջյուրները կարող են տարօրինակ վարքագիծ դրսևորել, սակայն իրականում հրաշալի ճանաչում են իրենց։ Նրանք շնորհակալ են հնարավորությունների համար, որոնք օգնում են ճանաչել իրենց և ինքնակատարելագործվել։ Այծեղջյուրները հասկանում են, որ վճռականությունն ու ծանր աշխատանքն արդյունք են տալիս, իսկ որևէ բանի չիմացությունը դիտարկում են ոչ թե՝ որպես խոչընդոտ, այլ՝ որպես հնարավորություն։

Ջրհոս։ Որպես կանոն՝ անկեղծ են, մարդկանց ընդունում են առանց նախապաշարմունքների, կարողանում են հասկանալ և ընդունել իրենց։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները որևէ բանի համապատասխանելու կամ հարմարվելու կարիք չեն զգում, ստեղծում են իրենց շրջապատը՝ իրենց շրջապատելով միայն հաճելի մարդկանցով։ Կարողանում են բաց թողնել անցյալը՝ այստեղ և այս պահին ապրելու համար։ Գիտեն՝ ով են և ինչ կարող են անել՝ դրական փոփոխությունների համար, ոչ միայն՝ իրենց, այլև՝ աշխարհի համար։

Աղբյուրը՝ 168.am


 


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը