Գլխավոր » Նորություններ  » Կարեն Կարապետյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Կարապետյանը նոր նշանակումներ է արել


Մարատ Բադալյանը եւ Իգոր Սարգսյանը նշանակվել են Բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ։

ՀՀ վարչապետի համապատասխան որոշումների մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 2.1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 445-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝ Մարատ Բադալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 2.1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 445-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝ Իգոր Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»:

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X