Գլխավոր » Նորություններ  » Կարեն Ավագյանը մեկնաբանում է վթարի մասին լուրերը

Կարեն Ավագյանը մեկնաբանում է վթարի մասին լուրերը


Ինչպես առավոտյան տեղեկացրել էինք Աժ պատգամավոր Կարեն Ավագյանը սկուտերով վթարի էր ենթարկվել Սևանա լճում։

Boomnews.am-ը կապ հաստաեց Կարեն Ավագյանի հետ` հասկանալու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Պատգամավորը., ըստ էության, ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկատվությունը։



Բարի հանգիստ մաղթելով բոլորին, Ավագյանը ասեց.  «Ամռան այս սեզոնին շատերն են այցելում Սևանա լիճ։ Ջրում հայտնվելը Սևանա լճում հանգստի շղթայի տրամաբանական մասն է։ Ես հաճախ ֆուտբոլ էլ եմ խաղում։ Նույն հաջողությամբ ֆուտբոլ խաղալու ժամանակ ամեն վայր ընկնելը նույնպես կարող է լրատվական առիթ դառնալ և նման արձագանք ստանալ։ Ամեն դեպքում, շնորհակալություն եմ հայտնում լրատվամիջոցներին՝ իմ նկատմամբ ցուցաբերած ուշադրության, անհանգստության համար»։

Մեզ միայն մնում է պարոն Ավագյանին մաղթել՝ «Կրակից ու ջրից հեռու լինեք պարոն Ավագյան»։


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը