Գլխավոր » Ժամանց  » Ինչպես և ինչու է «Լունապարկում» կարուսել նստած երեխաներից մեկը վնասվածք ստացել, մյուսների ինքնազգացողությունը՝ վատացել (տեսանյութ)

Ինչպես և ինչու է «Լունապարկում» կարուսել նստած երեխաներից մեկը վնասվածք ստացել, մյուսների ինքնազգացողությունը՝ վատացել (տեսանյութ)


Tert.am-ը գրում է.

Մայրաքաղաքի «Լունապարկ» հանգստի գոտում շահագործվող կարուսելներից «Ամերիկյան ոլորանները» «անջատող-միացնող» երիտասարդը, որը չցանկացավ ո՛չ տեսանկարահանվել, ո՛չ էլ հայտնել անուն-ազգանունը, Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց երեկ կարուսել նստած երեխաների ինքնազգացողության վատացման ու նրանցից մեկի՝ վնասվածք ստանալու հանգամանքները: 

«Մարդ ա վատացել, առաջին «կռուգի» ժամանակ, որ պտտվել ա, վատացել ա։ Ձեռքով են արել, բայց որ մի կռուգն անցել ա, չենք կարացել անջատենք։ Երկրորդ կռուգի ժամանակ անջատելու դեպքում տոռմուզը քաշած անջատել ենք… Ես երկրորդի ժամանակ կարող էի կանգնեցնել: Ու տենց ստեղծվել ա էդ իրավիճակը: Վալն ա կտրել ընդամենը ու կպել ա էդ տոռմուզներին»,-պատմեց կարուսելավարը: 

Հիշեցնենք, որ armLur.am-ի տեղեկություններով՝ կարուսելում գտնվող երեխաները ցավեր են ունեցել, հոսպիտալացվել են բժշկական կենտրոններից մեկը, սակայն բոլորին դուրս են գրել և մեկին պետք է վիրահատեն:

Նա չպատասխանեց հարցին, թե երեխան ոտքը կոտրե՞լ է, թե ոչ. «Դե տենց ոտքին ցավ էր տվել… Ես չգիտեմ էդ պահին... չեմ կարող ասել: Բայց դե նենց էր, որ ուդառից կարար լիներ տենց բան»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X