Գլխավոր » Նորություններ  » Ինչպես է տեղի ունեցել «SAS» սուպերմարկետի գողությունը. երգիչ Վարդանիկը հետախուզվում է

Ինչպես է տեղի ունեցել «SAS» սուպերմարկետի գողությունը. երգիչ Վարդանիկը հետախուզվում է


armlur.am-ը գրում է՝

2017թ. հունիսի 30-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, դանակով զինված տղամարդը մուտք է գործել սուպերմարկետ ու գանձապահի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով դրամարկղից հափշտակել խոշոր չափի կանխիկ գումար՝ 600 հազար դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։ Ոստիկանությունից ստացված գրության համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հատել է ՀՀ պետական սահմանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/710922/ 
 


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը