Գլխավոր » Նորություններ  » Ինչպես է «Բանակում» հեռուստասերիալից հայտնի Համբարձումը խմած վիճակում փորձում խոչընդոտել օպերատորների աշխատանքը

Ինչպես է «Բանակում» հեռուստասերիալից հայտնի Համբարձումը խմած վիճակում փորձում խոչընդոտել օպերատորների աշխատանքը


Shamshyan.com-ը գրում է 
 

Երեկ՝ հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ֆրանսիայի հրապարակում Ճանապարհային ոստիկանության կազմակերպած միջոցառման ժամանակ «Բանակում» հեռուստասերիալից հայտնի Համբարձումը՝ նույն ինքը Էմիլ Գալստյանը, հայտնվել էր այդտեղ և խանգարում էր օպերատորների աշխատանքը: Նրան թվում էր, թե բոլորը իրեն են նկարում, քանի որ երևի աստղային հիվանդությամբ է տառապում: Ամեն կերպ փորձում էր խոչընդոտել օպերատորների աշխատանքին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանն ու մյուս ոստիկանները նկատելով, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, Է. Գալստյանին ՃՈ ավտոմեքենայով ճանապարյաին ոստիկանների հետ ուղարկեցին ոստիկանություն սթափության զննության: Վերջինիս նկատմամբ ոգելիչ խմիչք օգտագործած վիճակով հասարակության նկատմամաբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի համար կազմվել է վարչական ակտ և տուգանվել 20. 000 ՀՀ դրամով, քանի որ նրա մոտ վերջին մեկ տարվա ընթացքում այս երևույթը կրկնվող բնույթ է կրել: Դեպքի վայրում հավաքվածները նկատելով որ Հմբոն խմած է, ամեն կերպ փորձում էին նրա հետ <<լեզու>> գտնել, բայց ջանքերն իզուր անցան, վերջինս գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ: 

  

 



  

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը