Գլխավոր » Շոուբիզնես  » Ինչո՞ւ են երգչուհի Լիլիթ Կարապետյանին փիառում ոչ թե իր երգերով կամ տեսահոլովակով, այլ այսպիսի 16+ լուսանկարով

Ինչո՞ւ են երգչուհի Լիլիթ Կարապետյանին փիառում ոչ թե իր երգերով կամ տեսահոլովակով, այլ այսպիսի 16+ լուսանկարով


 

90-ականների հայտնի երգչուհի Լիլիթ Կարապետյանը կարծես երբեք չի էլ ծերանա ու միշտ կմնա տարվա ամենասեքսուալ ու գեղեցիկ երգչուհիներից մեկը: Լիլիթի սեքսուալությունը ու գեղեցկությունը կասկածի տակ դնել ընդհանրապես չարժե, բայց Լիլիթի, այլ ոչ թե երգչուհի Լիլիթ Կարապետյանի, քանի որ երգչուհի Կարապետյանի «սեքսուալությունը» այս դեպքում իր երգերն են ու կատարումները ոչ թե կիսատկլոր լուսանկարները:

 

Ռեստորաններից մեկը հայտարարություն է տարածել, համաձայն որի Լիլիթը այսուհետ իրենց մոտ է երգելու ու փոխանակ պոտենցիալ հանդիսատեսի համար տեղադրի Լիլիթի սիրված երգերից մեկը, կամ ինչ որ կատարում, նա հրապարակել է այս լուսանկարը:

 

Ի՞նչ է նշանակում այս լուսանկարը... Լիլիթ Կարապետյան ասելով պիտի այս նկարի «պարունակությունը» հասկանանք, թե իր երգերը:

Զարմանում եմ, թե ոնց են երգչուհիները մոռանում իրենց բուն գործը ու փորձում են իրենց մարդկանց հիշողությունների մեջ տպավորել որպես լավ կուրծք ունեցող կամ կիսաբաց հագուստ հագնող էակ:

 

Հարգելիներս այսպիսի լուսանկարներով փիառվում են մերօրյա հայկական մերսման սրահի աշխատակիցները (հատուկ նշեմ, որ մերօրյա «մերսման սրահների» մասին է խոսքը, ոչ թե մասնագետ մերսում անողների) ու երգչուհուն` այսպիսի լուսանկարով փիառվելը հաստատ պատվաբեր չի:

Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)
 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը