Գլխավոր » Շոուբիզնես  » Ինչո՞ւ են Դիանա Գրիգորյանն ու Ռոզա Ֆիլբերգը հրաժարվում մեկնաբանել սկանդալի մասին լուրերը․ մանրամասներ

Ինչո՞ւ են Դիանա Գրիգորյանն ու Ռոզա Ֆիլբերգը հրաժարվում մեկնաբանել սկանդալի մասին լուրերը․ մանրամասներ


Համացանցում տարածվել են լուրեր, համաձայն որի, Ռոզա Ֆիլբերգը կարող է հեռանալ «Նռան հատիկ» սերիալից ու դադարեցնի իր համագործակցությունը ստեղծագործական կազմի հետ։ Պատճառը դերասանուհու և Դիանա Գրիգորյանի միջև առաջացած կոնֆլիկտ է։
Նման տեղեկություններ առաջին անգամ չեն շրջանառվում։ Որոշ ժամանակ առաջ նմանատիպ տեղեկությունների տարածումից հետո Դիանա Գրիգորյանն ու Ռոզա Ֆիլբերգի մենեջերը անմիջապես մեկնաբանեցին այդ լուրերը՝ դրանք անվանելով ապատեղեկատվություն։ Երկուսն էլ միաձայն փաստեցին, որ նման բան տեղի չի ունեցել, ստեղծագործական կազմի ու Ռոզայի հարաբերությունների մեջ անհամերաշխությու ընդհանրապես չկա և նկարահանումները շարունակվում են իրենց բնականոն հունով։
Այսօր այս տեղեկությունների տարածումից հետո  Life.panorama.am-ը փորձել է մեկնաբանություններ ստանալ Դիանայից և Ռոզա Ֆիլբերգից։ Բայց երկուսն էլ հրաժարվել են մեկնաբանել լուրերի իսկությունը, տարբեր պատճառվեր վկայակոչելով։

Հիմա կարելի է եզրակացնել, որ այս անգամ նրանց մեջ կոնֆլիկտ իսկապես եղել է, հակառակ դեպքում նրանք ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ կտրուկ ու միանգամից կժխտեին այդ տեղեկությունները։
Սակայն Ռոզա Ֆիլբերգի այլևս չնկարահանվելու մասին լուրերը դեռ մնում են չպարզաբանված։

Հիշեցնեմ, որ Ռոզա Ֆիլբերգի եղբայրը՝ Մհերը, իր մեկնաբանությունն էր արել կոնֆլիկտի վերաբերյալ։ Երգչի մեկնաբանությունը կարող եք կարդալ այստեղ։

Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը