Գլխավոր » Սպորտ  » Իմ բոլոր հաղթանակները նվիրում եմ հայ ազգին. Հովհաննես Բաչկով

Իմ բոլոր հաղթանակները նվիրում եմ հայ ազգին. Հովհաննես Բաչկով


Sportal.am-ը գրում է. 

 

Խարկովում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը (64 կգ քաշային կարգ), վերադառնալով հայրենիք, խոսել է իր հաղթանակի մասին: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Հովհաննե՛ս, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունես:

- Անկեղծ ասած, ինքս էլ մինչև վերջ չեմ գիտակցում՝ ինչ եմ արել: Մեծ ուրախություն եմ զգում: Այս Եվրոպայի առաջնությունն ինձ համար չորրորդն էր: Վաղուց էի ձգտում հաղթանակի, բայց տարբեր պատճառներով չէր հաջողվում: Այս հաջողությունը իմ՝ մարզիչների հետ կատարած մեծ և քրտնաջան աշխատանքի արդյունքն է:

Ամենաբարդը անգլիացու հետ եզրափակիչ մենամա՞րտն էր:

- Բոլոր մենամարտերն էլ հեշտ չէին, և ես հատուկ որևէ մեկը չեմ առանձնացնի: Լյուկ Մակորմեկը լավ բնռցքամարտիկ է: Նրա հետ առաջին անգամ էի հանդիպում: Սակայն Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած 2016 թվականի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հաղթել էի նրա երկվորյակ եղբորը, որը հետագայում մեկ քաշային կարգ վեր բարձրացավ:

Այնուամենայնիվ, ինչպե՞ս ընթացավ քո «ոսկե» պայքարը:

- Առաջին ռաունդում դժվար էր, քանի որ ընտրած մարտավարությունը չէր արդարացնում: Սակայն երկրորդ և երրորդ ռաունդներում ինձ հաջողվեց փոխել պայքարի ընթացքը և հասնել վաստակած հաղթանակին: Դա անգամ մրցակցի և նրա մարզչական շտաբի արձագանքից էր երևում, բայց ես մինչև վերջին պահը մրցավարների կողմից ինչ-որ «անակնկալի» էի սպասում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը