Գլխավոր » Նորություններ  » ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կորոշեն՝ ով կլինի Հայաստանի վարչապետը 2018-ին

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կորոշեն՝ ով կլինի Հայաստանի վարչապետը 2018-ին


Քաղաքական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, կորոշեն, թե ով կլինի Հայաստանի վարչապետը 2018-ին, ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Սահմանադրության փոփոխությամբ Հայաստանը խորհրդարանական երկիր է, հետևաբար այս համակարգում վարչապետին ընտրում է պառլամենտի մեծամասնությունը: Անկախ վարչապետի անձից՝ դա այդպես է: Սա ոչ թե իմ կամ որևէ մեկի ցանկությունն է, այլ Սահմանադրության պահանջն է», - նշեց ԱԺ փոխնախագահը:

Դիտարկմանը, թե ում է ինքը ցանկանում տեսնել վարչապետի պաշտոնում՝ Շարմազանովն ասաց. «Ցանկությունները քաղաքական կատեգորիա չեն, էլի եմ ասել, հիմա էլ կրկնում եմ, որ օրը կգա՝ բարին հետը, դանդաղ շտապեք: Հիմա մեր օրակարգում 2018 թվականի կառավարության փոփոխության հարց չկա»:

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X