Գլխավոր » Շոուբիզնես  » Հայկ Մարությանը՝ «Սուպեր մամա 2-ի» հաջողությունների և ցուցադրության մասին

Հայկ Մարությանը՝ «Սուպեր մամա 2-ի» հաջողությունների և ցուցադրության մասին


Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝

Վերջապես համացանցը գրեթե մաքրեցինք «Սուպեր մամա 2» ֆիլմի ապօրինի տարածումից, և ժամանակ ունեմ անդրադառնալու այդ օրերին: 2-3 հոգի, օգտվելով մեր խառը վիճակից, փորձեցին վիրավորելով ցեխ շպրտել (այլ ոչ թե քննադատել, հենց ցեխ շպրտել) մեր ֆիլմի և ստեղծագործական անձնակազմի վրա (հպարտությամբ նշեմ, որ աշխատել եմ Հայաստանի լավագույն կինոմասնագետների հետ): Ճիշտ է, ժողովուրդը միանգամից արժանի պատասխան տվեց և տեղը դրեց դրանց, բայց քանի որ ես և մարդկանց 99%-ը չենք ճանաչում իրանց, ընկերներիս խնդրեցի ուսումնասիրել, թե ովքեր են դրանք և ինչով են զբաղված :) Ուզում եմ հանրությանը ներկայացնել հետազոտությունների արդյունքները :)  

Այդ 2-3 հոգին իրենց կյանքում ոչ մի բանի չհասած լուզերներ են և իրենց կյանքի ուրախությունը կայանում է իշխող համակարգին քծնելու մեջ: Ասեմ ավելին՝ իրենք իրենց ժողովրդից մշտապես բարձր են դասում: Բնականաբար, սրանք ատում են յուրաքանչյուր անկախ մարդու հաջողված աշխատանքը: Եվ միայն այն միտքը, որ մարդկանց մեծամասնությանը դուր է եկել մեր ֆիլմը, իրենց արդեն սպանում է: Միայն այն միտքը, որ 300.000-ից ավել հանդիսատես (նոր բացարձակ ռեկորդ) եկել է կինոթատրոններ և ուրախացել է, իրենց սպանում է։ Այն միտքը, որ տասնյակ քաղաքներում և գյուղերում մարդիկ մեր սարքած ժամանակավոր կինոթատրոններում եկել, դիտել և լիաթոք ուրախացել են, իրենց սպանում է: Այն, որ բոլոր ցուցադրությունների վերջում դահլիճներում միշտ բուռն ծափահարություններ էին հնչում, իրենց սպանում է: Այն միտքը, որ սահմանամերձ գյուղերում մարդկանց հիշել են (անկեղծ, այլ ոչ ընտրություններից առաջ), հարգել են, ազատ ցուցադրել են ֆիլմը, և մարդիկ մի փոքր էլ հաճույք են ստացել կյանքից, իրենց սպանում է: Եվ ընդհանրապես, երբ հայ ժողովուրդն ուղղակի ուրախ է, այդ միտքն իրենց սպանում է: 

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ ես խոստանում եմ, որ մենք շարունակելու ենք մեր գործունեությունը ավելի եռանդով և ավելի ինտենսիվ, քանի որ մեզ համար չկա ավելի մեծ երջանկություն, քան տեսնել մեր հայ ժողովրդի ուրախությունն ու ժպիտը: Հայեր, առաջ։

Համացանցում երկար քննարկումների արդյունքում օգտատերերի որոշ մասը համարում է, որ Հայկ Մարությանը կամ ֆիլմի ստեղծմամբ զբաղվով այլ ներկայացուցիչ կարող էր ֆիլմի տարածումը իրականացնել հենց հանուն PR-ի ։ Հա
2018-01-17 16:13:04

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X