Գլխավոր » Շոուբիզնես  » Հայաստանը ինկուբատոր է հայ հայտնիների համար, արտասահմանը` գանձարան. Ինչո՞ւ են հայ աստղերը արհամարհում Հայաստանում ապրողներին

Հայաստանը ինկուբատոր է հայ հայտնիների համար, արտասահմանը` գանձարան. Ինչո՞ւ են հայ աստղերը արհամարհում Հայաստանում ապրողներին


 Միշտ զարմացել եմ, թե ինչու  չեն հայ հայտնիները Երևանում ու մարզերում շատ հաճախ հանդես գալիս համերգային ծրագրերով ու ինչու չենք մենք ականատես լինում նրանց համերգներին: Այս հարցի պատասխանը չունեի մինչև այն ժամանակը, երբ կարդացի այս նյութը, որը ներկայացնում է, թե դրսում հայ հայտնիները ինչ արժեքով տոմսերով են համերգներ ունենում:

Այսքանից հետո ամեն ինչ պարզ է դառնում՝ հայ աստղերը Հայաստանը համարում են ինկուբատոր, որտեղ ստեղծվում են նրանք, բայց այդ յուրօրինակ ինկուբատորում ապրող մարդկանց իրենք շահառու չեն համարում, քանի որ մեջը փող չկա:

 

 

Նրանք ստավկա են դնում դրսում ապրող,  հային կարոտ սփյկուռքահայի վրա, որոնցից կարողանում են իրենց կլկլոցների համար մեծ փողեր քերել ու մի փոքր տնավարի համերգի շնորհիվ աշխատել այնքան փող ինչքան այստեղ` մի մեծ համալիր լցնելու համար: Դե մեր աստղերն էլ առաջին հերթին բիզնեսմեն են ու թքած ունեն մարդկանց ու նրանց ցանկությունների վրա: Իսկ ո՞ր բիզնեսմենը կհրաժարվի հեշտ փող աշխատելը փոխարինի դժվար փող աշխատելով` հանուն մարդկային որևէ արժեքի... իհարկե, գրեթե ոչ ոք:

 

Ինչի պետք է Սիլվա Հակոբյանը Հայաստանում համերգ տա, եթե Արամեի հետ գնում է դրսում մի փոքր համերգ է տալիս, որի տոմսի արժեքը 9-26 դոլլար է, իսկ մեր երկրում VIP տոմսերը մաքսիմում լինեն 20 դոլլար: Ինչի պետք է Մարտին Մկրտչյանը այստեղ համերգ անի, եթե դրսում իր տոմսի արժեքը հասնում է մինչև 43 դոլլարի:

Այ սենց կարող ենք շարունակել ու պարզ է դառնում, որ Հայաստաբնակները մեր աստղերի համար աղքատ խավ են, որոնց ուրախացնելու համար նրանք պատրաստ չեն 5-15 դոլլարանոց տոմսերով համերգներ տան` մոռանալով, որ իրենց աստղ են կայացել այս ինկուբատորում այդ մարդկանց շնորհիվ:

Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը