Գլխավոր » Բուհ  » ՀԱԱՀ ղեկավարությունը հրաժարվում է զեղչել ապրիլյան քառօրյայի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձը

ՀԱԱՀ ղեկավարությունը հրաժարվում է զեղչել ապրիլյան քառօրյայի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձը


Հայաստանի բոլոր ԲՈՒՀ-երում զեղչային համակարգ է ստեղծվել ապրիլյան քառօրյայի մարտական գործողություններին մասնակցած և մարտական հերթապահություն իրականացրած բոլոր ուսանողների համար։
Համաձայն այդ զեղչերի՝ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների վարձը զեղչվում է 50 տոկոսով, իսկ հերթապահություն իրակաանացրածներինը՝ 30 տոկոս։


Boomnews.am—ի տեղեկություններով Հայաստանի ազգային ագրարային համալսարանը բավարարել է միայն  գործողություններին մասնակցած ուսանողների զեղչը՝ 50 տոկոսը, իսկ հերթապահություն իրականացրածների համար զեղչ չի տրամադրում։ Ըստ մեր տեղեկությունների՝ զեղչի չտրամադրման հիմնավորումը ԲՈՒՀ-ի ղեկավարության կողմից այն է, որ իրենց մոտ սովորում է մարտական հերթապահություն իրականացրած շատ ուսանողներ ու այդ պատճառով նրանք չեն ուզում ընկնեն նմանատիպ բեռի տակ։

Հ.Գ. Հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձի 20 տոկոսի փոխհատուցումն էլ իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը