Գլխավոր » Ժամանց  » Հանգստի ժամանակ ճիշտ լուսանկարվելու 3 գաղտնիքները

Հանգստի ժամանակ ճիշտ լուսանկարվելու 3 գաղտնիքները


Արդեն բոլորը գիտեն`կարեւոր է ոչ թե հանգիստը, այլ լուսանկարները հանգստից, առանձնահատուկ շռայլները` ընկերներին պայթեցնելու համար, նաեւ live video-ներ են անում: Այսպիսով` ինչպես անել, որպեսզի Ձեր լուսանկարները հնարավորինս շատ լայքեն ու հնարավորինս շատ պայթեն նախանձից:

1. ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԵՐՋԱՆԻԿ ԴԵՄՔԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ. Կապ չունի, որ Ձեր հյուրանոցը այնքան էլ լավը չի, կապ չունի, որ սնունդը ստամոքսում պրոբլեմներ է առաջացրել, կապ չունի, որ ձեզ ձանձրալի է այդ վայրերում, ամեն անգամ հանգստի ժամանակ լուսանկարվելիս դուք պետք է գրեթե այնպիսի դեմքի արտահայտություն ունենաք, ինչպես Դի Կապրիոն օսկար ստանալիս: Ձեր ընկերներն ու folower-ները պետք է տեսնեն, որ դուք այդտեղ ամենա ամենա ամենա վիճակում եք, որ մի լավ պայթեն ու like-են:


2. ՑՈՒՅՑ ՏԱԼ ԱՐԵՎԱՅՐՈՒՔԸ. Կարեւոր չի, որ մինչ մյուսները զբոսնում են, կամ համարներում քնած են, դուք ձեզ տանջում եք կիզիչ արեւի տակ, կարեւոր չի որ ձեր վրա քսել եք բոլոր հնարավոր ու անհնար քիմիական եւ ալկոհոլային քսուկներն ու հեղուկները, կարեւոր չի, որ ամբողջ գիշեր չեք կարողացել շարժվել անկողնում մռմռոցից, կարեւորը այն է, որ բոլորը պետք է ասեն`օ՜, ինչպիսի արեւայրուք… Ձեր լուսանկարներում դուք պետք է նվազագույնը Օբամայի գույնի լինեք, հակառակ դեպքում like-երի թիվը կպակասի:

3. ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆՈՒՐ. Ում է հետաքրքրում, թե դուք երեք աստղանի համարում վեց հոգով եք ապրում, ում է հետաքրքրում, որ այդ ուղեգիրը վերցրել եք վարկով եւ մի երեք տարի դեռ փակելու եք, ում է հետաքրքրում, որ եթե all inclusive-ից բացի ինչ որ բան ուզենաք ուտել, այլեւս գումար չի հերիքի մինչեւ ամսվա վերջ ապրելու համար, կարեւորը դուք պետք է նկարվեք տարածաշրջանի ամենաշքեղ հյուրանոցի ֆոնին, ամենաշքեղ մեքանյի կողքին եւ ամենաթանկ բուտիկի հագուստով (բնականաբար - հագել եք փորձելու համար):

Ձեր friend-ները պետք է նախանձից կանաչեն, տեսնելով, թե դուք ինչ շքեղութան մեջ եք անցկացնում, ավեի ճիշտ՝ վայելում ձեր հանգիստը: Եվ հիշեք, կարեւոր չի որքան like -ունեք, որովհետեւ նենգ ընկերներից շատերը, նայում, նախանձում, բայց չեն լայքում:










 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X