Գլխավոր » Ժամանց  » Գյումրիի մակնատան սանն իր երգով կրկին հիացրեց «Ты супер» շոուի ժյուրիի անդամներին

Գյումրիի մակնատան սանն իր երգով կրկին հիացրեց «Ты супер» շոուի ժյուրիի անդամներին


НТВ հեռուստաալիքով հեռարձակվող՝ «Ты супер» երգի մրցույթի երկրորդ սեզոնի երկրորդ փուլում 14-ամյա Սաթենիկ Գևորգյանը կատարել է Իգոր Սարուխանովի  «Скрип колеса» հայտնի երգը: Սաթենիկը առաջին մրցութային օրը  կատարել էր «Զեփյուռի նման» հայտնի երգը: 

Աղջիկն իր համեստությամբ և վոկալ տվյալներով ստիպել է ժյուրիի անդամներին սեղմել կանաչ կոճակը:

Սաթենիկը հաջորդ փուլ է անցել, իսկ վերջում էլ երգել է Իգոր Սարուխանովի հետ:  

 Սաթենիկն իր 2 եղբայրների հետ 7 տարի է, ինչ  ապրում է Գյումրիի մանկատներից մեկում:

 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը