Գլխավոր » Ժամանց  » Գեղեցկությանը նպաստող անսովոր պրոցեդուրաներ

Գեղեցկությանը նպաստող անսովոր պրոցեդուրաներ


life.panorama.am-ը գրում է. 
 

1.      Այտի մկանների մերսում։ Այն նոր և արտասովոր տեխնիկա է, նպատակն է՝ մաշկը ավելի հարթ դարձնել, իսկ մաշի գույնը՝ առողջ։ Մերսողները իրենց մատները մտցնում են հաճախորդի բերանի մեջ և ներսից մերսում մկանները։ Նման մերսման սիրահարներ են՝ Անջելինա Ջոլին, Քեյթ Մոսը և Սքարլեթ Յոհանսոնը։

2.      Օձերով մերսում։ Օձերը թունավոր չեն լինում, նրանց, մինչև հաճախորդների մարմնի վրա դնելը, լավ կերակրում են։ Ընթացակարգին մասնակցում են մինչև 6 օձ՝ մեծերը մկանային ցավն են հեռացնում, իսկ փոքրերը՝ սթրեսը։

3.      Խխունջի լորձ։ Այն օգնում է  ազատվել սպիներից, պզուկների դեմ է պայքարում և մաշկը ձգելու հիանալի միջոց է։

4.      Թռչունների ծերտից պատրաստված դիմակներ։ Դրանցից հոտ չի գալիս։  Թռչնի ծերտը պարունակում է հզոր ֆերմենտներ, որոնք օգնում են հեռացնել մաշկի մեռած բջիջները, ինչպես նաև  դեմքին առողջ գույն և փայլ են հաղորդում։ Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները այս պրոցեդուրայից հաճախ են օգտվում։

5.      Դեմքի և մարմնի համար կրակից դիմակ։  Չինաստանում այն ամենահայտնի հակատարքիային դիմակն է։ Մարմնի տարբերի մասերի և դեմքի վրա սրբիչ են դնում, որը թաթախված է  լինում սպիրտի մեջ։ Ապա սրբիչը այրում են։ Այն մի քանի վայրկյան մնում է մարմնի և դեմքի վրա, որի հետո այն հանգցնում  են մեկ այլ սրբիչի օգնությամբ։

6.      Ոսկիով դիմակ։  Նման պրոցեդուրա ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ։ Ոսկին սպիտակեցնում  է մաշկը, հեռացնում կնճիռները, տոնուս հաղորդում։ Դեմքը և մարմինը  հատուկ 24 կարատանոց ոսկու հեղուկ են ծածկում։ Այս պրոցեդուրայի գինը  միայն դեմքի հատվածի համար 200 դոլար է կազմում,  իսկ ամբողջ մարմնի համար՝ 2000 դոլար։

Շարունակությունը՝ այստեղ

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X