Գլխավոր » Նորություններ  » Գազի պայթյունից երկու մարդ է զոհվել

Գազի պայթյունից երկու մարդ է զոհվել


Դեկտեմբերի 10-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Հաղարծին գյուղի 1-ին փողոցի 9-րդ փակուղու 18 շենքի 3-րդ բնակարանում կենցաղային հեղուկ գազի բալոնի արտահոսքի հետեւանքով պայթյուն էր հնչել: Պայթյունի արդյունքում հրդեհ էր բռնկվել, ինչի հետեւանքով 1957թ. ծնված Լիպարիտ Թամրազյանը եւ նրա դուստրը՝ 1981թ. ծնված Արմինե Թամրազյանը, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին սկզբում Դիլիջանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ Երեւանի «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պայթյունը հնչել է սենյակի լույսը վառելուց հետո: Այսինքն` գազի արտահոսքի արդյունքում սենյակը լցված է եղել գազով, եւ երբ Արմինե Թամրազյանը տուն է վերադարձել ու վառել լույսը, պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ բռնկվել, հայրը շտապել է աղջկան օգնելու, արդյունքում ինքն էլ է այրվածքներ ստացել: Ցավոք սրտի, բժիշկներին այդպես էլ չի հաջողվել նրանց կյանքը փրկել, եւ նախօրեին Հաղարծին գյուղում տեղի ունեցավ Լ. Թամրազյանի եւ նրա դստեր հուղարկավորությունը:

Հաղարծնի վարչական ղեկավար Գեւորգ Թամրազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղի մեծ մասը, մոտ 90 տոկոսը գազաֆիկացված է, սակայն զոհվածների բնակարանը գազաֆիկացված չի եղել, նրանք հեղուկ գազ են օգտագործել:

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը