Գլխավոր » Շոուբիզնես  » Գարիկ Սեփխանյանը՝ «Ֆուլ հաուս» 2-ի և Մենչի հետ հարաբերությունների մասին

Գարիկ Սեփխանյանը՝ «Ֆուլ հաուս» 2-ի և Մենչի հետ հարաբերությունների մասին


Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Գարիկ Սեփխանյանն, ով հանրության կողմից սիրվեց ու առավել մեծ ճանաչում ձեռք բերեց «Ֆուլ հաուս» սիթքոմում բարմենի` Ռուբոյի կերպարով:

 

-Գարիկ, «Ֆուլ հաուսն» արդեն ավարտված է, կարծես թե շրջագայություններ էլ այս պահին չկան.  վայելո՞ւմ եք սպասված հանգիստը, թե իրականում աշխատում եք, որը հետո տեսանելի կլինի: 

 

-Կարելի է ասել արդեն մի փոքր հանգստացել ենք ու հիմա աշխատում ենք: Ճիշտ է` նախկին գրաֆիկով չենք աշխատում, բայց աշխատում ենք: Իհարկե, հետո այն տեսանելի կլինի հանրության համար:  

«Ֆուլ հաուս» նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը հայտարարեց, որ այն նոր եթերաշրջան չի ունենա այլևս։  Նախագծի ավարտից հետո  վարկանիշը շարունակում էր բարձր մնալ, երկրպա
2018-02-08 14:26:52

- «Ֆուլ հաուսի» ավարտը իսկական «իրարանցում» առաջացրեց, ինչը, թերեւս ձեր` տարիների աշխատանքի լավագույն գնահատականն էր: Շատ չանցած հայտնի դարձավ, որ նախագիծը շարունակություն է ունենալու: Իրականում սա պլանավորվա՞ծ, թե ակամա որոշում էր:

 

-Անկեղծ ասած` պլանավորված չէր, ուղղակի հաշվի առնելով մեր հեռուստադիտողնների բուռն արձագանքը, մեր պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը որոշեց շարունակել նախագիծը:

 

- Դուք սցենարի հեղինակներից մեկն եք, ի՞նչն եք համարում այն հաղթաթուղթը, որը ձեզ նման արդյունքի բերեց,  եւ ինչի՞ վրա եք շեշտը դնելու «Ֆուլ հաուս 2» -ի ժամանակ:

 

-Նախագծի հաջողված լինելը դա քրտնաջան աշխատանքի արդյունք է. մենք գիշեր-ցերեկ աշխատում ենք, հաշվի ենք առնում յուրաքանչյուր դետալ, մանրուք, որը մեր հեռուստադիտողը չի էլ նկատում: Ամեն ինչ շաղկապված է իրար եւ որքան էլ սցենարը լավը լինի, եթե դերասանը լավ չխաղա, ռեժիսորը պրոֆեսիոնալ չնկարի կամ մոնտաժը լավը չլինի, ապա արդյունք չենք ունենա: Իսկ մեզ մոտ բոլորը իրենց գործը լավ են անում, որովհետեւ պրոֆեսոնալ են: «Ֆուլ հաուս 2»-ի մասին դեռ չեմ կարող որեւէ բան ասել, քանի որ այն դեռ աշխատանքային պրոցեսի մեջ է: Այդ մասին` ավելի ուշ: 

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X