Գլխավոր » Բուհ  » Exclusive. «Մեր պահանջները պետք է բավարարվի ու ռեկտորը պիտի ներողություն խնդրի». Դավիթ Պետրոսյանը մանրամասներ է ներկայացնում

Exclusive. «Մեր պահանջները պետք է բավարարվի ու ռեկտորը պիտի ներողություն խնդրի». Դավիթ Պետրոսյանը մանրամասներ է ներկայացնում


Ինչպես տեղեկացրել էինք «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության որոշ անդամներ այսօր վերսկսել են տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարը ու կրկին հացադուլ հայտարարել։ Հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար Boomnews.am-ը կապվեց «Հանուն գիտության զարգացման» անդամ Դավիթ Պետրոսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու են նորից հացադուլ հայտարարել և երբ կդադարեցնեն։

   

 

Հարցին, թե կոնկրետ նրանց ո՞ր պահանջը չի բավարարվել, Դավիթը նշել է. «5-րդ կետի հետ կապված քննարկում էինք, որ բացառիկ երեխաները պետք է չծառայեն, բայց արդյունքում «բացառիկը» բառը առաջարկեցին փոխել «հանճարեղները» բառով։ Մեր հարցին, թե ո՞րն է ըստ իրենց «հանճարեղ երեխան», իշխանությունները նշեցին, որ կարող եք այդ մասը դուք ասել ու հստակ ամրագրենք կրիտերիաները, բայց մենք չհամաձայնվեցինք, քանի որ դա մեծ պատասխանատվության հարց է և հետագայում մեծ խնդիրներ կարող է առաջանալ ընկալումների պահով։ Երկրորդ՝ նույնիսկ չքննարկվեց մեր առաջարկը առ այն, որ ուսանողները հա՛մ սովորեն, հա՛մ էլ ծառայեն։

   

 

Ինչպես նաև, հենց նոր ԵՊՀ ռեկտորը ուղիղ եթերում նշեց, որ ես դրսից եմ ուղորդվում ու կապ ունեմ Սորոսի («Սորոսի հիմնադրամ» խմբ) հետ, ինչպես նաև որպես հիմնավորում նշեց, որ ես Լեհաստան եմ գնացել այդ հարցով։ Լեհաստան գնալս կապված էր ընտրությունների համար վերապատրաստմամբ և բոլոր անհրաժեշտ թղթերը կան ԵՊՀ-ում։ Այնտեղ նշված է, թե ո՞ւր եմ գնացել, ի՞նչի համար ու ե՞րբ։ ԵՊՀ ռեկտորը պետք է ներողություն խնդրի իր անհիմն մեղադրանքների համար։

   

-Մտավախություն չկա՞, որ նախատոնական օրերը կխանգարեն, որպեսզի Ձեր բողոքի ձայնը ավելի հնչեղ լինեն։

 

-Մեզ դա չի կանգնացնի ու մենք շարունակելու ենք մեր հացադուլը։

-Միայն ո՞ր դեպքում կդադարեցնեք այն։

-Միայն այն դեպքում, երբ մեր պահանջները կատարվեն։

-Ձեր կողմնակիցների կողմից կլինեն բողոքի ցույցեր։

-Այս պահին չեմ կարող ասել, բայց մեր կողմնակիցները դրսում են։

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X