Գլխավոր » Բուհ  » Exclusive. «Ես հորդորում եմ, որպեսզի տղաները դադարեցնեն հացադուլը» . ԵՊՀ ՈՒԽ նախագահը՝ հայտարարված հացադուլի և ՈՒԽ քայլերի մասին

Exclusive. «Ես հորդորում եմ, որպեսզի տղաները դադարեցնեն հացադուլը» . ԵՊՀ ՈՒԽ նախագահը՝ հայտարարված հացադուլի և ՈՒԽ քայլերի մասին


 

Ինչպես տեղեկացրել էինք «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության որոշ անդամներ այսօր վերսկսել են տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարը ու կրկին հացադուլ հայտարարել։

Հարցի առնչությամբ Boomnews.am-ը կապ հաստատեց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Արմեն Խաչիկյանի հետ՝ հասկանալու համար, թե որոնք են լինելու ՈՒԽ քայլերը, ինչ դիրքորոշում ունեն վերստին հայտարարված հացադուլի մասին։

 

Հարցին, թե արդյո՞ք փոխվել է ԵՊՀ ՈՒԽ դիրքորոշումը, պարոն Խաչիկյանը ասեց. «Մենք ԵՊՀ ՈՒԽ դիրքորոշումը արդեն հայտարարել էինք, որը հիմնականում պարունակում է երկու ասպեկտ. Առաջինը այն է, որ մենք չենք կիսում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների կարծիքը և երկրորդ՝ դրական ենք գնահատում, որ ուսանողները բարձրաձայնում են իրենց խնդիրները։ Մենք նոր հայտարարությամբ հանդես չենք գա, մեր դիրքորոշումը մնում է նույնը։

-Ինչ եք կարծում նախաձեռնության անդամները արդյունքի կհասնեն այս հացադուլով։

-Եթե անկեղծ, ապա չեմ կարծում, քանի որ որոշումը արդեն ընդունվել է ու ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից։ Մեկ անգամ չէ, որ հանդիպումներ ենք ունեցել պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ և միշտ ասվել է, որ ըստ երևույթին, տարկետում լինելու է ու ուղղակի ֆորմատային փոփոխություններ է տեղի ունենում։

Ինչ կհորդորեք հացադուլավորներին։

Ես տղաներին հորդորում եմ դադարեցնել հացադուլը ու հիշեն, որ առողջությունը ամենակարևորն է, իսկ այս քայլով իրենք վտանգում են իրենց առողջությունը։ Նույնիսկ, երբ մենք չենք կիսում տղաների կարծիքը, միևնույն է մենք կշարունակենք հետևել նրանց քայլերին ու մեր ուժերի ներածին չափով կփորձենք մեր ուսանողների կողքին կանգնել։


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը