Գլխավոր » Շոուբիզնես  » Exclusive. Երգիչ Մհերը` Ռոզա Ֆիլբերգի` «Նռան հատիկ» սերիալից հեռանալու լուրերի մասին

Exclusive. Երգիչ Մհերը` Ռոզա Ֆիլբերգի` «Նռան հատիկ» սերիալից հեռանալու լուրերի մասին


Համացանցում տարածվել են լուրեր, համաձայն որի, Ռոզա Ֆիլբերգը կարող է հեռանալ «Նռան հատիկ» սերիալից ու դադարեցնի իր համագործակցությունը ստեղծագործական կազմի հետ: 

Լուրի իսկությունը պարզելու համար Boomnews.am-ը կապ հաստատեց Ռոզայի եղբոր` երգիչ Մհերի հետ` հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել իրականում:
Մեր հետ զրույցում նա, անդրադառնալով Ռոզայի ու Դիանա Գրիգորյանի տեղի ունեցացին, նշեց. «Այո, այս պահին ինչ որ խնդիրներ կան, բայց իմ խորը համոզմամբ սա աշխատանքային բնականոն գործընթացի հետևանք է ու չկա որևէ առողջ աշխատակազմ որտեղ այսպիսի ընթացիկ հարցեր չծագեն»:



Շարունակելով իր խոսքը, երգիրչը ասաց. Ես այս պահին չեմ ուզում շատ մանրամասն անդրադառնալ տարածված լուրերին, բայց վստահեցնում եմ ձեզ, որ այս ամենը կունենա արդարացի ու տրամաբանական հանգուցալուծում, որը կլինի ի շահ բոլորի ու ընդունելի բոլորի կողմից:  Կարծում եմ, որ պետք չէ ամեն անգամ այս խնդիրը դարձնել լուրջ քննարկման թեմա: Խնդիրներ միշտ էլ կարող են լինել, բայց կա մեկ պլյուս. խնդիրները առաջանում են հասուն մարդկանց միջև, իսկ դա ենթադրում է միմիայն քաղաքակիրթ լուծում»:


Հարցին, թե ինչ խորհուրդ կտա ինքը Ռոզային. «Ես իհարկե միշտ օգնել ու օգնելու եմ իմ քույրիկին, բայց ինքը հասուն մարդ է և վերջնական որոշում կայացնողը նա է ու ինչ որոշում էլ նա կայացնի, ես և մեր թիմը միշտ նրա կողքին կլինենք»:

 


 


 


 


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը