Գլխավոր » Շոուբիզնես  » Exclusive. Մհերը` հայր դառնալու լուրերի մասին

Exclusive. Մհերը` հայր դառնալու լուրերի մասին


Համացանցում տեղեկություն տարածվեց, որ երգիչ Մհերը շուտով հայր կդառնա: Տեղեկությունը հաստատել է նաև նրա պրոդյուսերը և քույրը` Ռոզա Ֆիլբերգը: Ինչպես ասում են՝ «առաջին ձեռից» տեղեկություն ստանալու նպատակով Boomnews.am-ը կապ հաստատեց այս պահին արտերկրում գտնվող երգիչ Մհերի հետ:

Երգիչը մեզ հետ զրույցում, անդրադառնալով տարածված լուրերին ասեց հետևյալը. «Տարբեր անհարկի ասեկոսեներից խուսափելու համար` հաստատում եմ տարածված լուրի իսկությունը: Այո, մեր ընտանիքում շուտով կլսվի մանկան չիճ ու վստահ եմ, որ նրա լույս աշխարհ գալով մեր կյանքը նոր իմաստ կստանա ու գեղեցիկ գույներով կլցվի»:

 

Համացանցում տարածվել են լուրեր, համաձայն որի, Ռոզա Ֆիլբերգը կարող է հեռանալ «Նռան հատիկ» սերիալից ու դադարեցնի իր համագործակցությունը ստեղծագործական կազմի հետ:  Լուրի իսկությունը պ
2018-05-21 16:06:57


Հարցին, ինչու էին նրանք գաղտնի պահում այս լուրը, երգիչը ասեց. «Գաղտնի չենք պահել, իմ շրջապատը տեղյակ է այդ լավ լուրի մասին, իսկ հանրայնացնելու համար պատեհ առիթ չի եղել»:


Մհերը չցանկացավ պատասխանել թեմայի հետ կապված այլ հարցերի, միայն նշեց. «Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով ձեզ` լավ խոսքերի ու շնորհավորանքների համար թույլ տվեք մաղթեմ, որ բոլորիդ ընտանիքներում նման լավ լուրեր լինեն»:

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը