Գլխավոր » Քաղաքական  » Exclusive. Երեկ կարող էր օրհասական օր լիներ հանրապետության երիտասարդության համար. ԱԺ պատգամավորը «վթարի» է ենթարկվել Սևանա լճում 

Exclusive. Երեկ կարող էր օրհասական օր լիներ հանրապետության երիտասարդության համար. ԱԺ պատգամավորը «վթարի» է ենթարկվել Սևանա լճում 


Boomnews.am-ի տեղեկություններով երեկ  պատահար է տեղի ունեցել Սևանա լճում։ Երիտհանրապետականի գլխավոր ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը սկուտերով վթարի է ենթարկվել հենց լճի մեջտեղում։ Դեպքը տեղի է ունեցել երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ հանրապետական երիտասարդների հավաքի ժամանակ։ 

Ըստ լուրերի՝ Կարեն Ավագյանը քառորդ ժամ լողացել է լճի մեջտեղում՝ բաց չթողնելով մեքենան և բացի իրեն փրկելուց  «փրկել է» նաև սկուտերը՝ չթողնելով այն խորտակվի։
Մենք փորձեցինք կապ հաստատել Կարեն Ավագյանի հետ, բայց նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ 
Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ։

Ինչպես ասում են՝ «Կրակներից պրծավ ջրում էլ իր տեղը չգտավ»։


 

Մեկնաբանություններ

Քաղաքական
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X