Գլխավոր » Ժամանց  » Էթիկայի 37 կանոն, որ 21-րդ դարում պետք է իմանան բոլորը խայտառակ չլինելու համար

Էթիկայի 37 կանոն, որ 21-րդ դարում պետք է իմանան բոլորը խայտառակ չլինելու համար


Էթիկայի կանոնների պահպանությունը պետք է շատ կարևոր լինի մարդկանց համար։ Դեռ հնուց ցանկացած շրջապատում ու հասարակության մեջ գոյություն ունեն կարգապահության կանոններ, որոնք ենթադրում են՝ հարգանք, քաղաքակիրթ պահվածք և այլն։

Շատերն այս ամենի հետ ծանոթ չեն և դրա պատճառով մի շարք սխալներ են թույլ տալիս։ Ահա էթիկետի այն կանոնները, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ժամանակակից մարդ։

 

1.      Երբեք հյուր մի գնացեք առանց զանգահարելու։ Տան տիրոջը վատ դրության մեջ չգցելու համար միշտ զանգահարեք, մինչ հյուր գնալը։ Եթե ձեր տուն են այցելել առանց նախօրոք զանգահարելու, ապա դուք կարող եք ներկայանալ այնպիսի տեսքով, որով ցանկանում եք։

 

2.      Բարևեք ձեր ընկերների ծանոթներին։ Եթե քայլում եք ինչ որ մեկի հետ ու նա ծանոթ մեկին է հանդիպում, ապա դուք նույնպես բարևեք նրան, լուռ կանգնելն անքաղաքավարի է։

 

3.      Կինը կարող է սենյակում չհանել գլխարկը կամ ձեռնոցները, սակայն ձմեռային գլխարկն ու հաստ ձեռնոցները պետք է հանի։

 

4.      Պահպանեք նամակների գաղտնիությունը։ Ծնողները երբեք չպետք է կարդան այն նամակներն ու հաղորդագրությունները, որոնք իրենց երեխաներին են ուղղված և հակառակը։

 

5.      Մի դրեք հեռախոսը ընդհանուր սեղանին։ Եթե դուք նստած եք սեղանի շուրջ և ձեր զրուցակիցը հեռախոսը դնում է սեղանին, ապա այդպիսով ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է այդ հեռախոսն իր համար և, որ նա ձանձրանում է ձեր կողքին։

 

 

6.      Եթե ասում եք «Ես քեզ հրավիրում եմ», ապա դա նշանակում է, որ պետք է վճարեք այդ մարդու համար։ Եթե ցանկանում եք հրավիրել ինչ որ մեկին, սակայն չվճարել, ասեք «Արի գնանք ինչ որ տեղ»։ Այս դեպքում վճարում են ամեն մեկն իր համար։

 

7.      Տղամարդը միշտ առաջինն է ռեստորան մտնում։ Սա ազդանշան է տալիս անձնակազմին, թե ով է առաջարկել ռեստորան այցելել և ով պետք է վճարի։ Սակայն, եթե ռեստորանի մուտքի մոտ ձեզ դիմավորում է դռնապանը, ապա տղամարդը պարտավոր է կնոջն առաջ թողնել։

 

 

 

 

8.      Փողոցով քայլելիս տղամարդը պետք է կնոջ ձախ կողմով քայլի։ Աջից կարող են քայլել միայն զինվորականները, որոնք ամեն պահի սպասում են հրամանին։

 

9.      Կինոթատրոնում կամ թատրոնում ձեր տեղը գտնելու ճանապարհին պետք է շրջված լինեք դեմքով դեպի հանդիսատեսը։ Առաջինն անցնում է տղամարդը։

 

10.  Առաջինը բարևեք։ Անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն ունեք և ով եք, որևէ սենյակ մտնելիս պետք է առաջինը դուք բարևեք։

 Ձեռքսեղմում

Ընդունված չէ կնոջ ձեռքը սեղմելը, սակայն եթե նա առաջինն է ձեռք մեկնում, հարկավոր է սեղմել այն, միայն թե ո՛չ նույնքան ուժգին, որքան տղամարդու դեպքում:

Առաջինը պետք է ձեռք մեկնի տարիքով և դիրքով մեծը՝ ուսուցիչը՝ աշակերտին, ղեկավարը՝ ստորադասին:

Ձեռք սեղմելիս հարկ է նայել դիմացինի աչքերի մեջ և մի փոքր ժպտալ՝ ի նշան ընկերական ընդունելության: Աչքերը փախցնելը կամ ընդհանրապես մի կողմ նայելը ձեռքսեղմումի ժամանակ անհարգալից է: Երբեմն սխալ հայացքը կարող է ընկալվել որպես կեղծավորություն և ծառայել որպես ազդանշան, թե տվյալ մարդուն վստահել չի կարելի:

 

Հյուր գնալիս

էթիկայի 10 կանոն, որոնք չի կարելի խախտել հյուր գնալիս՝

1. Ճաշին/լանչին մշտապես զբաղված լինել հեռախոսով

2. Wi-Fi-ի կոդը հարցնել

3. Կոշիկներով քայլել գորգի վրա

4. Մտնել ննջասենյակներ՝ առանց տան տիրոջ թույլտվության

5. Բացել սառնարանն՝ առանց թույլտվության

6. Ճաշին գալ առանց նվերի

7. Հյուրասիրվել առանց հարցնելու

8. Ոտքը դնել կահույքի վրա

9. Հրաժարվել առաջարկված սննդից, աղանդերից

10. Առանց տան տիրոջը նախազգուշացնելու կենդանի (շուն, կատու) տանել հյուր

 

 

 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը