Գլխավոր » Ժամանց  » Էթիկայի 18 կանոն, որոնք խախտելն ամոթ է յուրաքանչյուրի համար

Էթիկայի 18 կանոն, որոնք խախտելն ամոթ է յուրաքանչյուրի համար


Էթիկայի կանոններին տիրապետելը ձեզ հնարավորություն կընձեռի հրաշալի տպավորություն ստեղծել: Երբ դուք միայնակ եք կամ մոտ ընկերոջ հետ, պարտադիր չէ օգտվել հատուկ գդալներից կամ խուսափել հեռախոսազանգերից, բայց, երբ դուք պաշտոնական հանդիպման եք, ապա պետք է ուշադրություն դարձնեք ցանկացած մանրուքի: Ամենից կարևորը վարվեցողության կանոնները չշփոթելն է:

Boomnews.am-ը Ձեզ է ներկայացնում այդ կանոններից ամենակարևորները․

 

  1. Դրսում կամ հասարակական վայրում շատ բարձր ծիծաղելը, թեժ քննարկումները, ուրիշներին ուշադիր զննելը վիրավորական է:

  2. Չի կարելի ծափ տալ ձեռքերը դիմացինի դեմքի մոտ պահած։ Արեք դա ձեռքերը կրծքավանդակի մակարդակին պահած, թեթևակի դեպի ձախ թեքված:

  3. Կինը ավտոմեքենա նստելիս նախ պետք է նստի նստարանին և ապա նոր ներս տեղափոխի ոտքերը. այսպիսով դուք կխուսափեք ձեր ներքնազգեստը ցուցադրելուց, եթե շրջազգեստ եք կրում և բացի այդ՝ չեք խփվի մեքենային գլխով:
     

  4. Նախաճաշելիս հացին կարագ քսելիս ընդհանուր ամանից մի փոքր կարագ կտրեք, դրեք ձեր ամանում և այնտեղից նոր քսեք ձեր հացին, այդպես հիգիենիկ է, և ընդհանուր կարագի վրա ձեր հացի փշրանքները չեն մնա:

  5. Մատով ցույց տալ չի կարելի, ցույց տալիս արեք դա ձեռքի ափով:

  6. Եթե հազում կամ փռշտում եք, բերանը փակեք ձախ ձեռքով, քանի որ աջը սոցիալական ձեռք է, որով դուք ձեռք եք սեղմում:
     

  7. Երբ ձեր մասին կենաց են ասում, կողքերով մի նայեք, տեսողական կոնտակտ հիմնեք կենաց ասողի հետ և փոխադրարձ ինչ-որ լավ բան ասեք:

  8. Աղն ու պղպեղը միշտ պետք է միասին փոխանցել:

  9. Պայուսակը, կլատչը, ըմպելիքի գավաթը և այլն, միշտ պետք է ձախ ձեռքում պահել, քանի որ աջը սոցիալական ձեռք է և պետք է ազատ լինի:

  10. Հարսանիքին շնորհավորանքներ հղեք ոչ միայն հարսին, այլ ընդհանուր սիրահար զույգին:
     

  11. Նստելիս ոտքը ոտքին մի գցեք, այլ իրար միացրած գետնին պահեք՝ թեթևակի թեքած:

  12. Ռեստորանում վճարում է նա, ով հրավիրել է:

  13. Պետք չէ հայտարարել, որ պետքարան եք գնում, պարզապես ներողություն խնդրեք և ասեք, որ շուտով կվերադառնաք:

  14. Պարբերաբար ուշացումները վկայում են թերի դաստիարակության մասին:
     

  15. Երբեք չի կարելի ականջ դնել այլոց խոսակցությանը:

  16. Եթե մոռացել եք դիմացինի անունը, պարզապես ներողություն խնդրեք, ասեք դրա մասին և հարցրեք նրա անունը:


 

Յուրաքանչյուր մարդ երազում է գտնել իր երկրորդ կեսին և նրա հետ իդեալական ընտանիք կառուցել։ Կենդանակերպի որ նշանները կարող են իդեալական զույգեր լինել՝   Խոյեր՝ այս նշանի տակ ծնվածները ագրեսիվ
2018-02-09 18:02:28

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը