Գլխավոր » Ժամանց  » Երևանում վթարի է ենթարկվել «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժշկի մեքենան. կան վիրավորներ

Երևանում վթարի է ենթարկվել «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժշկի մեքենան. կան վիրավորներ


shamshyan.com-ը գրում է.

«Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Վերսալ կահույքի սրահի դիմաց, բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Հարություն Ավագյանի վարած BMW X6 մակնիշի 60 OQ 006 համարանիշի և Արարատի մարզի Ավշար գյուղի բակիչ, 37-ամյա Լիպարիտ Մնացականյանի վարած ВАЗ-2109 մակնիշի 34 LN 621 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 09-ի ուղևորներ՝ Ավշար գյուղի բնակիչներ, 71-ամյա Ժենիկ Մնացականյանն ու 39-ամյա Հասմիկ Տեր-Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X