Գլխավոր » Նորություններ  » Երեք իր, որ ԿԳ նախարարը վերցնում է իր հետ ճամփորդելիս

Երեք իր, որ ԿԳ նախարարը վերցնում է իր հետ ճամփորդելիս


ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին լիարժեք հանգստի համար բավարարում է 2 շաբաթը: Ամառային հանգստի նախընտրելի տարբերակների մասին Aysor.am-ն այս անգամ զրուցել է Լևոն Մկրտչյանի հետ:

- 3 բան, որ պետք է հասցնել անել ամռան ընթացքում:

- Լավ հանգստանալ, զբաղվել այն գործով, որը օրվա տեմպը հնարավորություն չի տալիս անել, և ուշադրություն դարձնել մերձավորներին:

- 3 իր, որ վերցնում եք հանգստի գնալիս:

- Անպայման վերցնում եմ լողազգեստ, երաժշտություն լսելու սարք, որ հանգիստը լիարժեք լինի և վարորդական վկայական:

- Ի՞նչ երաժշտություն եք լսում:

- Իմ աղջիկն ինձ ասում է՝ շատ հին ես (ծիծաղում է՝ հեղ.), մնացել եմ 70-90-ական թվականների երաժշտության շրջագծում, հիմնականում ռոք, ջազ, կլասիկ ժանրի:  

- Սո՞ւրճ Փարիզում, թե՞ թեյ Անգլիայում:

- Սուրճ Փարիզում:

- Շարունակեք միտքը՝ եթե հանգիստ, ապա…

- Ապա ծովափնյա շրջանում:

- Սիրում եմ ամառը, որովհետև…

- Որովհետև տաք է, հաճելի է և հնարավորություն է տալիս հանգստանալու:

- «Մոխիտո՞», թե՞ «Արյունոտ Մերի»:

- «Մոխիտո», հաստատ:

- Արցա՞խ, թե՞ Եվրոպա:

- Իհարկե Արցախ, բայց Արցախ Եվրոպայով:

- Ձեր երազանքների երկիրը:

- Հայաստանը:

- Գիրք, որը պետք է կարդաք այս ամառ:

- Հաճույքով կվերընթերցեի «Եկլեզիաստ»-ը (Հին Կտակարան, «Ժողովողի գիրք», մտորումներ է պարունակում կյանքի ամենախոր հիմնախնդիրներից մի քանիսի շուրջ՝ հեղ.):

- Իդեալական հանգստի համար որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ:

- Ինձ միշտ բավարար է եղել 2 շաբաթը: Դրանից հետո Երևանը կարոտում եմ:

- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է. «Եթե սիրում ես աշխատանքդ, ապա արձակուրդ գնալու կարիք չունես», համաձա՞յն եք մտքի հետ:

- Համաձայն չեմ, որովհետև ցանկացած սիրված աշխատանքից երբեմն անջատվել է պետք: Հանգիստն օգնում է մի փոքր շեղվել: 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը