Գլխավոր » Բուհ  » ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկանին ծեծելու գործը կարճվել է. նա կշարունակի աշխատել. Արամ Սիմոնյան

ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկանին ծեծելու գործը կարճվել է. նա կշարունակի աշխատել. Արամ Սիմոնյան


Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկանի անվան շուրջ կապված աղմուկը դադարել է, գործը կարճվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նա նշել էր, որ խնդրելու է դեկանի տեղակալին ազատել այդ պաշտոնը, բայց հիմա, քանի որ գործը կարճվել է, Սիմոնյանի խոսքով, Բարսեղյանը կշարունակի աշխատել բուհում:

«Ոստիկանությունից ստացել եմ բացատրություններ, իրենք հերքում են, որ որևէ բան է եղել իրենց միջև, և հաշվի առնելով իրենց կարծիքները՝ ոստիկանությունը գործը կարճել է: Գործ չկա, երկու կողմերն ասել են, որ սխալմունք է եղել, և խնդիր չկա: Հիմա ես ինչի՞ հիման վրա միջոցներ կիրառեմ»,- ասաց ռեկտորը:

Նշենք, որ մամուլի տեղեկությունների համաձայն՝ Ռոմանագերմանական ֆակուլտետի դեկանի տեղակալը՝ 37-ամյա Գևորգ Բարսեղյանը, ծեծի է ենթարկվել իր աշխատասենյակում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը