Գլխավոր » Բուհ  » ԵՊՀ-ի բակում ուսանողների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

ԵՊՀ-ի բակում ուսանողների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով


Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի բակում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 14։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 06 հերթապահ խումբը ԵՊՀ-ի բակից «փակ գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ փողոցի բնակիչ՝ 17-ամյա Գոռ Սմբատյանին։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում ԵՊՀ-ի բակում վիճաբանություն է տեղի ունեցել Գ. Սմբատյանի և Երևան քաղաքի Բաբայան փողոցի բնակիչ՝ 19-ամյա Հակոբ Կիրակոսյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս մի քանի անգամ հարվածել է Գ. Սմբատյանի գխին։

Արդեն երեկոյան ոստիկանների անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում Հ. Կիրակոսյանը ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք, կատարվածի մասին բացատրություն է տվել հետաքննիչի մոտ և բաց է թողնվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Սմբատյանը կատարվածի մասին հրաժարվել է հաղորդում տալուց։ Գ. Սմբատյանն ու Հ. Կիրակոսյանը սովորում են Երևանի պետական համալսարանում, Գոռը՝ 1-ին կուրսում, Հակոբը՝ 2-րդ։

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X