Գլխավոր » Բուհ  » Եկավ, տեսավ, քանդեց

Եկավ, տեսավ, քանդեց


 

Արդեն մի քանի օր է, մամուլն ակտիվորեն անդրադառնում է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին, որը դեռ ուշքի չեկած նախորդ ռեկտորի կամայականություններից, նորից հայտնվել է ծանր իրավիճակում:

Չնայած ռեկտորը փորձել է հերքել մամուլում իր հասցեին նշված քննադատությունը, սակայն դասախոսների հավաստմամբ դրամահավաքը տեղի է ունեցել նոյեմբեր ամսվա աշխատավարձի ժամանակ, երբ մարդիկ գրավոր դիմումով «խնդրել են» ռեկտորին իրենց աշխատավարձից գումարներ պահել:

Ուսանողները մեկ կիսամյակ շարունակ բողոքում էին, որ չեն կարող օգտվել բուֆետից, իսկ ռեկտորը՝ առանց մտածելու, որ սննդի կետը լիցենզիայի պարտադիր պայման է ուսումնական գործընթացը կազմակերպելու համար, իսկ եթե ռեկտորը գտնում էր, որ այն վերանորոգման կարիք ուներ, ապա դա կարելի էր հետաձգել մինչև հաջորդ ամառային արձակուրդները: Ֆինանսական չարաշահումներից է նաև այն, որ համասարանի նախորդ խորհուրդներում դեռ հաստատված 13-րդ աշխատավարձը, համալսարանի աշխատակիցները այդպես էլ չստացան: Ռեկտորը, երևում է, վերանորոգումների և սարքավորումներ գնելու սիրահար է, քանի որ, հավանաբար, այդ միջոցը գումարներ աշխատելու համար ավելի եկամտաբեր է:

 

Ֆիզիկոս ռեկտորի կառուցվածքային փոփոխությունները մոտակա մի քանի տարիների ընթացքում էլ ավելի կնվազեցնեն ուսանողների քանակը, քանի որ Բրյուսովի համալսարանը, որը տարբերվում էր անգլերենի դասավանդման իր բացառիկ ավանդույթներով, այժմ անգլերենի հնչյունաբանության և քերականության և անգլերենի բառագիտության և ոճաբանության ամբիոնների փոխարեն ունենալու է մեկ անգլերենի ամբիոն, կորցնելով այն ուղղվածությունները, որոնցով տասնամյակներ իրականացրել է կրթական և գիտական գործունեություն: Ֆրանսերենի ամբիոնի անհետանալը բուհի կառուցվածքային քարտեզի վրայից խիստ դատապարտվում և քննադատվում է բուհի անձնակազմի կողմից, քանի որ ամբիոնը կազմում է բուհի պատմության կարևոր մասը, և ութից ավելի տասնամյակների ընթացքում ամբիոնը կապող օղակի դերում է եղել երկու պետությունների՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև բարեկամության ընդլայնման համար: Ֆրանսիայի դեսպանատունը մշտապես աջակցել է ամբիոնին և տասնյակ ծրագրեր է ֆինանսավորել, որի շնորհիվ ամբիոնի կողմից իրականացվող ծրագրերը դարձել են ավելի արդիական և գրավիչ: Ամբիոնի փակելը ակնհայտորեն չի բխում մեր երկրի պետության և պետակականության շահերից, պետության ղեկավարը մեկնում է հանդիպման Մաքրոնի հետ, իսկ մենք այդ ընթացքում ֆրանսերենի ամբիոնն ենք վերացնում: Ամբիոնի աշխատակիցները ողբում են կատարված փոփոխության համար, իսկ նոր ղեկավարությունը՝ անտարբեր լինելով կատարվածին, արդեն նոր փոփոխություններ է ձեռնարկում ընդլայնելով տնտեսական և ֆինանսական անձնակազմը՝ չմտածելով, որ այդ անձնակազմի կարիքը առհասարակ չի լինի, եթե օրեցօր պակասեն ուսանողները, որոնք լքում են համալսարանը տարբեր պատճառների քողի տակ, սակայն հիմնական պատճառը՝ կատարվող «բարեփոխումներն են»: Հեռանում են ոչ միայն ուսանողները, այլև դասախոսները, որոնք չեն ցանկանում այլևս աշխատել նոր ռեկտորի և նրա մերձավորների հետ: Նրանք ոչ միայն լքում են բուհը, այլև հանրապետությունը, մեկնում Չինաստան և այլուր դասավանդելու անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներ:

 

Վ.Բրյուսովի անվան համալսարանն անկախության տարիներից ի վեր եղել և մնալու է Հայաստանի Հանրապետության կրթական և գիտական մտքի զարգացման կարևոր օղակը՝ համալրելով տնտեսությունը բարձրորակ բազմալեզու մասնագետներով, որոնք ապահովում են գրավոր և բանավոր հաղորդակցությունը 18 օտար լեզուներով, ներգրավված են մամուլի, կրթության ոլորտի, զբոսաշրջության և և բոլոր այլ բնագավառների աշխատանքների մեջ: Սակայն այս ոճով աշխատելը բուհը տանում է դեպի կործանում և պետության՝ տվյալ հաստատության հետ կապած հույսերի և պլանների ձախողում: Բուհին հարկավոր էր ոչ թե վերացնել որոշ կրթական և մշակութային կենտրոնները, այլ դրանք զարգացնել և ընդլայնել: Ի՞նչ ծրագրով էր նոր ռեկտորը ոտք դրել համալսարան ՝ քանդելու: Իրեն մոտ դա հոյակապ ստացվում է...

Ասում են, որ նրանից մի կերպ է ազատվել ԿԳ նախարարությունը 2017-ին որպես նախարարի տեղակալ և հիմա նրան տեղափոխելը կրթական օջախ...

Ո՞նց դիտարկել այս քայլը, որպես ազատագրման ակցիա նախարարության համար, թե պատժիչ գործողություն Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հանդեպ: Մեկնաբանությունները և եզրակացությունը թողնում ենք ընթերցողին...

 

Boomnews.am-ի տեղեկություններով Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը օրերս մեկնել էր ԱՄՆ։ գործողումը չէր հայտնվի մեր ուշադրության կենտրոնում, եթե  չու
2017-10-12 16:35:34


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X